Ագրեսիվ ցուցարարներն Ալիմաթիում մտնելով կլինիկաներ եւ հիվանդանոցներ,վնասել են բուժաշխատողներին , ջարդուփշուր արել բուժհաստատությունների գույքն ու սարքավորումները
Ալմաթիում ցուցարարները խոչընդոտում են շտապօգնության մեքենաների աշխատանքին, վնաս են հասցնում բուժաշխատողներին եւ ջարդուփշուր անում սոցիալական հաստատություններումԼ Այս մասին հայտնել են քաղաքային պարեկության տեղեկատվական կենտրոնում, հայտնում է Sputnik Ղազախստանը։
Քաղաքի հանրային առողջության վարչության տվյալներով՝ «ագրեսիվ քաղաքացիները շտապում են մեգապոլիսի կլինիկաներ եւ հիվանդանոցներ, որտեղ վնասում են բուժհաստատությունների գույքն ու սարքավորումները»։
«Ապօրինի գործողությունների արդյունքում տուժել է շտապօգնության հինգ աշխատակից, այդ թվում՝ երկու վարորդ եւ երեք բուժաշխատող։ Տուժածներին տեղափոխել են քաղաքային հիվանդանոցներ»,-հայտնել են վարչությունից։
Ալմաթիի բուժհիմնարկներ դիմել է 190 մարդ՝ քաղաքում տեղի ունեցող բողոքի ակցիաների պատճառով:
«Բուժհիմնարկներ է դիմել 190 մարդ, նրանցից 150-ը՝ շտապօգնության միջոցով, 40-ը՝ ինքնուրույն: Հոսպիտալացվել է 40 մարդ, այդ թվում՝ վերակենդանացման բաժանմունքում է գտնվում յոթ տուժած, նրանցից չորսը՝ ոստիկանության աշխատակից»,- ասված է հաղորդագրության մեջ: Ընդամենը, գերատեսչության տվյալներով, տուժածների թվում են 137 ոստիկան և 53 քաղաքացիական անձ: