Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

08 հուն 2022 18:16

Կապույտ առկայծող, արտասովոր լույսեր ձյան մեջ. ռուս գիտնականները բացահայտել են՝ ինչ է դա

Անցյալ ամիս ռուս կենսաբան Վերա Էմելիանենկոն և մոլեկուլար կենսաբանության ոլորտում աշխատող Միխայիլ Ներետինը զբոսնելիս են եղել Սպիտակ ծովի ափամերձ շրջանում, երբ բավականին արտասովոր երևույթ են նկատել ձյան մեջ: Ինչպես հայտնում է Oddity Central-ը, խոսքը կապույտ լուսարձակումների մասին է:

Արտասովոր կապույտ լույսերն առաջինը նկատել է Ներետինը: Ուշադիր զննելով՝ նրանք նկատել են, որ իրենց ոտնահետքերը ձյան վրա եթերային կապույտ հետքեր են առաջացնում, ինչպես սուրբծննդյան լույսերը ձյան վրա:

Նրանք մոտակա բիոլոգիական կայանից հրավիրել են լուսանկարիչ Ալեքսանդր Սեմյոնովին, որի հետ մոտ երկու ժամ հավերժացրել են արտասովոր երևույթը: Այդ լուսանկարներն ավելի ուշ տարածվել են սոցցանցում, ինչպես նաև ուղարկվել Ռուսաստանի տարբեր շրջաններում գտնվող գիտնականներին, որոնք բոլորն էլ հետաքրքրվել են տվյալ երևույթի առեղծվածով:  

Էմելիանենկոն ձնագնդի է պատրաստել լուսարձակող ձնից և մանրադիտակով ուսումնասիրել՝ սպասելով, որ հալչի: Ձյան հալչելուց հետո փոքրիկ կապույտ ծովախեցգետնակերպեր են առանձնացել: Փոքրիկ արարծները դարձյալ սկսել են լուսարձակել, երբ գիտնականն ասեղով սեղմել է դրանց:

Այս արարածները, որոնք հայտնի են «ծովի բզեզներ» անունով, սովորաբար հայտնաբերվում են օվկիանոսների մոտ 100 մետր խորություններում: Սակայն լուսարձակել կարող են գիշերային ժամերին, և դա հնարավոր է նկատել, եթե ծովային կենդանիները գտնվեն մի քանի մետր խորությամբ:

Ըստ ՌԴ Գիտությունների ակադեմիայի ծովային պլանկտոնի հարցով փորձագետ Քսենիա Կոսոբոկովայի՝ խեցեմորթները, հավանաբար, ափամերձ շրջանում հայտնվել են ուժեղ հոսանքի պատճառով, որը նրանց քշել-հանել է ձնապատ ափ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր