Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

08 հուն 2022 13:45

Կալանավորված «Դիկի Արմանիի» Ժամանման նպատակը եւ զենք-զինամթերքի առկայությունը կստուգվի օպերատիվ քննչական խմբի կողմից

Նախօրեին ձերբակալված «Դիկի Արման» քրեական հեղինակությունը արտերկրից Ալմաթի էր ժամանել անցյալ տարվա դեկտեմբերին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ղազախստանի ՆԳՆ մամուլի ծառայությունից։

«Նախնական տվյալներով՝ նա արտասահմանից ժամանել էր անցյալ տարվա դեկտեմբերին եւ հունվարի 5-6-ի հայտնի իրադարձությունների ժամանակ եղել է Ալմաթի քաղաքում։ Ժամանման նպատակը եւ զենք-զինամթերքի առկայությունը կստուգվի օպերատիվ քննչական խմբի կողմից»,- հայտնել են գերատեսչությունից:

Ներքին գործերի նախարարությունը հիշեցրել է, որ Դիկի Արմանը ձերբակալվել է հունվարի 7-ին Ալմաթիում, նրա հետ կալանավորվել են նաեւ նրա խմբավորման հինգ անդամներ:

«Անձնական խուզարկության ժամանակ, ինչպես նաեւ զրահամեքենայում, որով տեղաշարժվել են Դիկի Արմանը եւ նրա հանցակիցները, առգրավվել է հրազեն՝ տարբեր տրամաչափի կիսաավտոմատ ատրճանակներ, դրանց համար նախատեսված զինամթերք, սառը զենք, գազային նռնակ եւ ռազմական զրահաբաճկոն»,- նշել են մամուլի ծառայությունում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր