Սևան-Մարտունի ճանապարհին 18-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս          ԱՄՆ Կոնգրեսում Շվեյցարացի պատգամավորներն կներկայացնեն ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը       Դոնալդ Թրամփը չեղարկում է Սիրիայի դեմ 2004 թվականից գործող պատժամիջոցները    

10 հուն 2022 11:13

ՈՒ ոչ մի շնորհավորանք Տեր- Պետրոսյանի ծննդյան առիթով՝ ո՛չ Փաշինյան, ո՛չ Քոչարյանն, ո՝չ Սերժ Սարգսյան

Հունվարի 9-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն էր, լրանում է նրա 77-ամյակը: 

ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի նախագահ Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյանը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում, իսկ 1946-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Երեւան:

Քաղաքական ակտիվությունն սկսել է 1960-ական թվականներին ծագած ուսանողական խմորումների ժամանակ։ Գործուն մասնակցություն է ունեցել Արցախյան շարժմանը, Արցախյան ազատամարտին, ղեկավարել Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, ապա ընտրվել Հայաստանի նորաստեղծ Հանրապետության նախագահ։ Նախագահի պաշտոնից հրաժարվել է 1998 թվականի փետրվարի 3-ին։

Ուշագրավն այն է, որ Առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական որեւէ խոսք չի ասել գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Որեւէ գրառում նրա Փաշինյանի ֆեյսբուքյան էջում չկա։ 

Առաջին նախագահին չեն շնորհավորել նաև Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր