Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

10 հուն 2022 11:31

Ռուսաստանի զինված ուժերն ամենաժամանակակից և մարտունակներից մեկն է աշխարհում.Մենք իրավունք չունենք պարտվելու այս պատերազմում

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում խոսել է տեղեկատվական օրակարգի կարևորության մասին։


Նրա խոսքով՝ այսօր աշխարհում դաժան առճակատում է այս ոլորտում.


«Այսօր դա միայն տեղեկատվության այս կամ այն ​​ձևով ներկայացնելը չէ, սա մեծ, ես այս բառից չեմ վախենում, պատերազմ է, տեղեկատվական պատերազմ, որը ընթանում է բոլոր ճակատներով, և մենք իրավունք չունենք պարտվելու այս պատերազմում»,- ասել է նախարարը։


Շոյգուն ասել է, որ Ռուսաստանի զինված ուժերն ամենաժամանակակից և մարտունակներից մեկն է աշխարհում։ Նա նշել է, որ իրենք հուսալիորեն ապահովում են երկրի անվտանգությունը և պաշտպանում նրա շահերը։ Նախարարը բարձր է գնահատել նաև յուրաքանչյուր զինվորականի ներդրումը ռուսական բանակի հեղինակության ամրապնդման գործում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր