Արտակարգ դեպք՝ Երևանում, հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայում գտնվող շենքի բնակարաններից մեկի պատշգամբում          Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշանների համար դեկտեմբերի 14-ին       Արտակարգ իրավիճակ, ուժեղ քամու պատճառով կոտրվել է Ապարանի գլխավոր տոնածառը    

11 հուն 2022 10:02

Հայ գործարարներն Իրան գնալու համար ադրբեջանցիներին մաքսատուրք են վճարում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայ գործարարներն Իրան գնալու համար ադրբեջանցիներին մաքսատուրք են վճարում: «Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ ադրբեջանական մաքսակետի տրամադրած կտրոն է հայտնվել, որ փաստում է՝ հայ գործարարների ապրանքափոխադրմամբ զբաղվող պարսիկ վարորդները շարունակում են օգտվել Գորիս-Կապան ճանապարհահատվածի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հատվածից, ինչի համար ադրբեջանցիներին գումար են վճարում, տվյալ դեպքում՝ 130 ԱՄն դոլար:

Հարցի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ՝ ճշտելու, թե ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցիների մաքսային գանձումները սկսելու օրվանից այդ ճանապարհահատվածից օգտվելու համար ՀՀ բնակիչներն ինչքան գումար են վճարել ադրբեջանական կողմին:

Նախարարը, սակայն հորդորեց` գրավոր հարցում ուղարկել։ Ստացվում է, որ ադրբեջանցիներին, փաստորեն, ոչ միայն իրանցիները, այլ նաեւ հենց մեր հայրենակիցներն են հարկ վճարում Գորիս-Կապան ավտոճանապարհով անցնելու համար, քանի որ այլընտրանքային ավտոճանապարհը անանցանելի է բեռնատարների համար: Սա գուցե վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասած խաղաղության դարաշրջանի մեկնարկն է, երբ արդեն մեր հայրենակիցները երբեմնի թշնամիների բյուջեն են հարստացնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր