Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

12 հուն 2022 10:28

Նիկոլ Փաշինյանի խաղաղության դարաշրջանի զոհերը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ երեկոյան ադրբեջանական զինուժը վերսկսել էր ՀՀ սահմանի գնդակոծությունը: Սա ճիշտ համընկավ ՀԱՊԿ գագաթաժողովում Նիկոլ Փաշինյանի պահվածքին, դրան նախորդած զինյալների գործուղմանը Ղազախստան: Արդյոք երեկվա նախնական տվյալներով երկու զոհերը եւ նույնքան վիրավորները Ղազախստան ուղարկված խաղաղապահների գի՞նն էին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանին իրավապահները եւ քաղաքական թիմը հանդիպման ժամանակ բացատրել են, որ երեկվա լարվածությունն ուղիղ առնչություն ունի Ղազախստան ուղարկված զորամիավորման հետ:

ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Առայժմ չեմ ցանկանում մեկնաբանություն տալ, հասկանանք՝ ինչպես իրադարձությունները կզարգանան, որից հետո նոր գնահատական կարող ենք տալ»:

Իսկ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի դիմում նույն ՀԱՊԿ-ին օգնության խնդրանքով, քանի որ ՀՀ սահմանները գնդակոծվում են, անօդաչուներ են թռչում ՀՀ երկնքում: Կդիմեն արդյոք՝ հետաքրքրվեցինք իշխանական պատգամավորից, որը նաեւ ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։ «Կարծում եմ՝ ոչ»,- կարճ պատասանեց Խաչատրյանը: Այսինքն՝ Հայաստանը ՀԱՊԿ-ին ծառայություն մատուցում է, բայց չի օգտվում նրանց ծառայությունից:

Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ հակաօդային պաշտպանությունը Ռուսաստանի Դաշնության հետ կնքված «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ համատեղ անվտանգության ապահովման նպատակով զորքերի (ուժերի) կիրառման համատեղ պլանավորման հարցերի մասին» համաձայնագրով գտնվում է նույն գոտում, եւ ՌԴ-ի հետ համատեղ պետք է Հայաստանի «օդը անվտանգ լինի»: Արդյոք կդիմի Նիկոլ Փաշինյանը ՌԴ-ին՝ ապավինելով մեր ռազմավարական դաշնակցի հակաօդային ռեսուրսներին, դեռ պարզ չէ. մեզ չհաջողվեց այլ տեսակետ լսել այս հարցի վերաբերյալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր