Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

12 հուն 2022 12:37

10 տարի անց սպիտակամորթ բնակչության տարհանում է սկսվելու ,գուցե նաև մեզ կխնդրեն ինչ-որ տեղ Սիբիրում բնակեցնել մի քանի միլիոնի

Տաս տարի անց մի քանի միլիոն ամերիկացու կարող է տարհանում անհրաժեշտ լինել դեպի Սիբիր՝ կապված ԱՄՆ-ում ազգամիջյան հակամարտությունների հետ: Life.ru-ի փոխանցմամբ՝ նման կանխատեսում է արել ՌԴ պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին:


Քաղաքական գործչի խոսքով՝ իրավիճակը, որը ներկայում տիրում է Միացյալ Նահանգներում, հիշեցնում է Խորհրդային Միության պատմությունը, երբ «ռուսները կերակրում էին ազգային ծայրամասերը», ինչն էլ, Ժիրինովսկու կարծիքով, դարձել է ԽՍՀՄ փլուզման պատճառը:


«Այնտեղ ազգային ծայրամասեր չկան, սակայն այնտեղ կան աֆրոամերիկացիներ, մեքսիկացիներ, ոչ սպիտակամորթ բնակչություն, ընդհանուր առմամբ, որն արդեն թելադրում է իր կամքը, իսկ սպիտակամորթներին ավելի ու ավելի շատ է արգելվում խոսել իրենց իրավունքների, իրենց մշակույթի, իրենց պատմության մասին: Նրանց, ըստ էության, ուղղակիորեն «չեղարկում են» ԱՄՆ-ում»,- գրել է Ժիրինովսկին իր թելեգրամյան ալիքում:


Նրա խոսքով՝ սկսվելու է ամերիկացիների տարհանում դեպի Կանադա, Ավստրալիա և այլ տարածաշրջաններ: «Գուցե նաև մեզ կխնդրեն ինչ-որ տեղ Սիբիրում բնակեցնել մի քանի միլիոնի», - ենթադրել է գործիչը՝ կարծիք հայտնելով, որ սպիտակամորթ բնակչության արտագաղթ է սկսվելու:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր