Հայաստանում կցրտի, ձյուն կտեղա          Պատկերացրեք, պարտվելուց հետո Բրիտանիայի պաշտպանության նախարարը գնար պարի դասերի, որ հարսանիքին լավ պարեր       Էրդողանը վերահստատել է, որ Թուրքիան չի հրաժարվելու ռուսական ՀՕՊ համակարգերից    

12 հուն 2022 16:29

Մոբիլիզացնել հնարավոր ողջ ներուժը.18, 19 տարեկան երեխեքը չպետք է առաջնագծում լինեն.մի ողջ սերունդ այսպես կորցնելու իրավունք չունենք

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանն առաջարկում է համախմբվել ու պահանջել օր առաջ դուրս բերել առաջնագծից ժամկետային զինծառայողներին։

Նա Facebook-ի իր էջում գրել է. «Երեկվանից ունենք արդեն երրորդ զոհը (ըստ` ՊՆ այսօրվա հաղորդագրության) բոլորը 18, 19 տարեկան երեխեք, որ չէին հասցրել կյանք տեսնել, գուցե չէին հասցրել անգամ սիրահարվել... ու մենք մեր ցավը կարտահայտենք այս հարթակում, կզայրանանք, անզորությունից կգոռանք ու վերջ, կանցնենք մեր առօրյա խնդիրներին, մինչդեռ պետք է իրապես գործել, այլեւս անթույլատրելի է.

Համախմբվենք ու պահանջենք.

-Մոբիլիզացնել հնարավոր ողջ ներուժը, անցնել խիստ խնայողական ռեժիմի, բացառել այս պահին ոչ ԽԻՍՏ անհրաժեշտ ծախսերը, բացառել որեւէ պարգեւավճար, հաստատել ԲԱՑԱՌԱՊԵՍ ԽԻՍՏ անհրաժեշտ գործուղումները եւ բյուջեի հիմնական ռեսուրսը ծախսել ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ զինծառայողների ներգրավման եւ այդ կարողության մեծացման վրա, օր առաջ դուրս բերել առաջնագծից ժամկետային զինծառայողներին, 18, 19 տարեկան երեխեքը ՉՊԵՏՔ է առաջնագծում լինեն, մի ողջ սերունդ այսպես կորցնելու իրավունք չունենք։

-ՀՐԱՏԱՊ դիմել միջազգային դերակատարներին սահմանի ողջ երկայնքով անվտանգության գոտիներ ստեղծելու եւ ԵՄ կամ ԵԱՀԿ մոնիթորինգային խմբեր ձեւավորելու համար, ինչպես արվում էր Վրաստանում` սահմանային հիմնական լարված հատվածներում։

Վստահ չեմ, թե ԱԳՆ եւ ԱԺ պաշտոնյաները այս ուղղությամբ բավարար քայլեր ձեռնարկել են (երեկ ԱԳՆ-ն, հերթական անգամ, գրել է հայելային հետքաշման մասին, որն այս ամիսների ընթացքում հստակ ցույց տվեց, որ ոչ միայն անօգուտ է, այլեւ` կրկնապատկում է Ալիեւի սանձարձակությունը), այս պատճառով կարծում եմ պետք է ոչ թե այս հարթակում զայրույթ գեներացնենք ու լացուկոծ դնենք, այլ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՀԱՆՋ ձեւավորենք, ցույցեր ու հավաքներ կազմակերպենք, նամակներ եւ հանրագրեր ուղարկենք` պահանջելով անվտանգության գոտու ստեղծումը եւ մոնիթորինգային խմբերի հրատապ ներգրավումը։

Այլեւս չենք կարող այսպես ամեն օր կարդալ լուրեր զոհերի մասին, գործել է պետք։ Գիտեմ, որ կասեք պահանջները կարող են շատ ավելին լինել, ես այս երկուսն առանձնացրել եմ որպես, այս պահին, լիովին իրականանալի եւ արագ իրագործելի լուծումներ, բայց կարող եք նաեւ ավելացնել»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր