Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թեհրանը կպատասխանի իր էներգետիկ օբյեկտների դեմ ցանկացած հարձակման    

12 հուն 2022 14:21

Թուրքիայի համբերության բաժակը լցվել է, գնալով ավելի են սպառնում Թուրքիայի սահմաններին

Ահաբեկիչները գնալով ավելի են սպառնում Թուրքիայի սահմաններին, նրանց վերացմանն ուղղված քայլերը վճռականորեն շարունակվում են. երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ մեկնաբանելով Սիրիայի հետ սահմանին 3 զինվորի սպանությանն ի պատասխան սկսված գործողության ընթացքը։

Շաբաթ օրը՝ հունվարի 8-ին, Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Աքչաքալե շրջանում PKK/YPG քրդական կառույցի կողմից տեղադրված պայթուցիկ սարք էր գործարկվել։

Հուլուսի Աքարն ասել է, որ Աքչաքալեի շրջանում զինվորականների մահից անմիջապես հետո պատասխան միջոցներ են ձեռնարկվել։

Թուրք նախարարը վստահեցրել է, որ թուրքական բանակը պատշաճ պատասխան է տալիս դրսից հնչող սպառնալիքներին։ «Գործողությունները թափ կստանան։ Թուրքիայի համբերության բաժակը լցվել է»,- ասել է Աքարը՝ կրկին ընդգծելով, որ Թուրքիան ակնկալում է, որ բոլոր կողմերը (Ռուսաստանը և ԱՄՆ-ը) կկատարեն Սիրիայի վերաբերյալ համաձայնագրերով ստանձնած իրենց պարտավորությունները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր