Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս          Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել       Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը    

17 հուն 2022 10:49

Հիմա այս բռնապետին իր երկրում անվանում են Երկաթաբռունցք Իլհամ Նվաճող

44 օրյա պատերազմից հետո Վիլհելմ I Նվաճողի կերպարով տարված Իլհամ Ալիևի անվանը Ադրբեջանում իր իսկ որոշմամբ և կոչով ավելացավ Նվաճող (Müzəffər) տիտղոսը և նրան դիմում էին Նվաճող Գերագույն գլխավոր հրամանատար (Müzəffər Ali Baş Komandan) ձևով։


Բայց քանի որ արքաներն ունենում են նաև արտաքին տեսքով պայմանավորված մակդիրներ, օր.՝ Պիպին Կարճահասակ, Խոսրով Կոտակ, Սարգիս Մեծ Երկայնաբազուկ, Ալիևին որոշեցին անվանել նաև Երկաթաբռունցք (Dəmiryumruq)։ Պատճառն այն է, որ նա պատերազմից հետո Փաշինյանի և հայերիս մասին խոսելիս հաճախ էր բարձրացնում բռունցքը և հայտարարում, որ երկաթե բռունցքը իր տեղում է և կբամփի դրանով Փաշինյանի և մեր բոլորի գլխին, եթե չմոռանանք Արցախի տեղը։


Այսպիսով, հիմա մեր հարևան թշնամի արքային իր երկրում անվանում են Երկաթաբռունցք Իլհամ Նվաճող։


(Dəmiryumruq İlham əl-Müzəffər)


 


Իրանագետ Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր