Կառավարությունը, հետաձգելով մետրոյի «Աջափնյակ» կայարանի ֆինանսավորումը, 2 միլիարդ դրամ է տվել, որ 45 տրոլեյբուս և104 վերելակ գնվի          Սեպտեմբերի 18-ին ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար       Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացվել են վճռաբեկ բողոքներ    

18 հուն 2022 11:27

Տեսանյութ.Ռուսաստանը ցանկանում է կորցնե՞լ Հարավային Կովկասը, որը լի է ռուս զինվորների ու սպաների մասունքներով. Բաղդասարով

Այն, որ Հայաստանն առանց նախապայմանների հարաբերություններ է հաստատում Թուրքիայի հետ, չի զարմացնում։ Սա բնական ճանապարհ է Նիկոլ Փաշինյանի դավաճանական ռեժիմի համար, որն այժմ իշխանության է Հայաստանում: Այս մասին իր Telegram-ալիքում տեղադրած տեսանյութում ասել է Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի հետազոտական կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը: «Զարմացնում է այն, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերվում այդ ամենին։  Մենք ուզում ենք կորցնե՞լ Հարավային Կովկասը, որը լի է ռուս զինվորների ու սպաների մասունքներով, որտեղ Թուրքմենչայի հաշտության պայմանագրի կնքումից հետո Առաջին աշխարհամարտի ժամանակ զոհվել է 200000 մարդ ։

Զարմացնում է մեր դիվանագիտության դիրքորոշումը։ Մարդիկ, ովքեր աշխատում են Հարավային Կովկասի ուղղությամբ, Թուրքիան, ակնհայտորեն չի աշխատում ի օգուտ Ռուսաստանի շահերի»,- նշում է Բաղդասարովը:

Նա անդրադառնում է նաև Թուրքիայի հետ բանակցություններում հայկական կողմից բանագնաց Ռուբեն Ռուբինյանին, փաստին, որ նա Հայաստանում հեղափոխությունից անմիջապես առաջ Թուրքիայում գործունեություն է ծավալել։

Մանրամասն՝ տեսանյութում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր