Իշխանությունն ուղղակի ստում է.Թուրքիան փորձում է տարբեր խողովակներով նաև տեղ հասցնել, որ ավանդական նախապայմաններն ուժի մեջ են

«Նախապայմանների մասին բաց տեքստով խոսում են Թուրքիայի տարբեր պաշտոնյաներ, այդ թվում` Էրդողանը, որը դեռ այս գործընթացի մեկնարկում ներկայացնում էր, որ Վրաստանի վարչապետի միջոցով ՀՀ վարչապետից միջնորդություն է ստացել գործընթաց սկսելու։
յսինքն` պատրաստակամություն»,– ասաց Աբրահամյանը։
Ընդդիմադիր պատգամավորը շեշտեց, որ իշխանությունը պարբերաբար կրկնում է, թե ոչինչ չի թաքցնում, բայց այն մասին, որ ՀՀ վարչապետը դիմել է Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու հարցով, պարզ դարձավ միայն այն բանից հետո, երբ այդ մասին խոսեց Թուրքիայի նախագահը։
«Թուրքիան փորձում է տարբեր խողովակներով նաև տեղ հասցնել, որ ավանդական նախապայմաններն ուժի մեջ են»,– ասաց նա։
Հայաստանի իշխանությունները, Աբրահամյանի բնորոշմամբ, առաջին պլան են բերում մի երկու կոպեկ ավելի ունենալու, օրվա հացի խնդիր լուծելու, ավելի լավ ապրելու հարցը` թքած ունենալով անվտանգության ապահովման հարցի վրա, որպեսզի ցույց տան, որ Հայաստանում կյանքը փոխվել է։
«Եթե նույնիսկ Թուրքիան որոշակի կարճ ժամանակ բարեհաճ լինի ու թույլ տա Հայաստանին ցույց տալ, որ կյանքը փոխվել է, իրականում դա շատ կարճաժամկետ էֆեկտ է ունենալու, որովհետև Թուրքիայի ու Ադրբեջանի նպատակներում խնդիրը ոչ թե տնտեսական հարաբերություններ կառուցելն է, այլ իր քաղաքական, ռազմավարական շահերին հասնելը, իսկ դրանք Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից արտահայտվում են պարբերաբար հրապարակվող քարտեզներով, որտեղ Հայաստանը կա՛մ գոյություն չունի, կա՛մ մի մասը Արցախի հետ միասին գտնվում է ադրբեջանա–թուրքական վերահսկողության ներքո»,– ասաց Աբրահամյանը։