Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

19 հուն 2022 12:20

Արդեն այլ տեսակի պատերազմ կսկսի, դա չի լինի պատերազմ Ադրբեջանի, Արցախի եւ Հայաստանի միջեւ

Ոչ ոք չի կարող երաշխավորել նոր պատերազմի հնարավորության իսպառ բացակայությունը, սակայն հիմա այդպիսի հնարավորությունը շատ փոքր է։ Այս մասին հունվարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, փոխանցում է News.am-ը։


Նախարարն ընդգծեց, որ Հայաստանի վրա լայնածավալ հարձակումը հարձակում կնշանակի ՀԱՊԿ-ի վրա եւ պարզապես չի կարող աննկատ մնալ։ «Մենք տեսանք Ղազախստանի վերջին իրադարձությունները եւ ՀԱՊԿ-ի արձագանքը։ Իսկ Հայաստանի վրա հարձակման դեպքում արձագանք կլինի առնվազն ռուսական կողմից, հատկապես եթե միանա Թուրքիան: Ինչ վերաբերում է Ղարաբաղի վրա հարձակման հնարավորությանը, ապա խաղաղությունն ու կայունությունը պահպանվում են ռուս խաղաղապահների կողմից։ Արցախի վրա հարձակումը ինքնաբերաբար հարձակում կնշանակի ռուս խաղաղապահների եւ Ռուսաստանի վրա։ Դա այլ տեսակի պատերազմ կլինի: Դա չի լինի պատերազմ Ադրբեջանի եւ Արցախի եւ Հայաստանի միջեւ: Չեմ կարծում, որ Ադրբեջանը դա չի հասկանում։


Եթե ​​Ղազախստանում ահաբեկիչներին, պանթուրքիստներին հաջողվեր հասնել իրենց նպատակին, ապա պատերազմի հավանականությունը 100 տոկոսանոց կլիներ։ Հիմա հավանականությունը փոքր է»,- ասաց նախարարը։
Բավականին երկար ժամանակ է, որ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները չեն այցելում Արցախ։ Վերջին անգամ այցելություն է տեղի ունեցել 2019թ վերջին, ինչից հետո եղավ կորոնավիրուսի համավարակը, դրանով պայմանավորված՝ հետաձգվեց, հետո պատերազմ տեղի ունեցավ, բայց սա զուտ տեխնիկական խոչընդոտներ են։ Քաղաքական առումով ավելի կարևոր խոչընդոտը Ադրբեջանն է, որը, ըստ ամենայնի, փորձում է թույլ չտալ կամ բարդեցնել նրանց այցելությունը տարածաշրջան։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։ 


Բաբայանը նշեց, որ կապի մեջ են նրանց հետ, հանդիպում է տեղի ունեցել ԱՀ նախագահի և ՌԴ նորանշանակ ԵԱՀԿ Մինսկի համանախագահի հետ, ինչը բարձր է գնահատվում, քանի որ դա կարելի է համարել որպես համանախագահների հետ հանդիպումներից մեկը։


«Հուսով ենք, որ պետք է այցելեն տարածաշրջան, մի օր այդ այցելությունը պետք է տեղի ունենա, հատկապես, որ իրենք ուզում են և հայտարարում են դրա մասին։ Բնական է, որ Ադրբեջանը խոչընդոտում է և խոչընդոտելու է»,- նշեց Բաբայանը՝ հավելելով, որ չի կարծում, որ Մինսկի խմբի եռանախագահող երկրները շանտաժին տեղի կտան և Ադրբեջանը կհասնի նպատակներին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր