Աջափնյակում դեպքի մասնակիցներից մեկը կալանավորվել է, 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք          Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկային ծառայողին կաշառք տալու համար       «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսը բախվել է «Նիսան» մակնիշի մեքենային, 3 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց    

20 հուն 2022 10:50

Վարդենիսի զորամասից անհետացած զինծառայողը շրջափակման մեջ լինելու մասին sms է ուղարկել ընկերոջը

Aravot.am-ը գրում է․ 

«Վարդենիսի տարածաշրջանում 2021 թվականի մայիսի 18-ից անհետ կորած ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանի պապիկը՝ Լավրենտի Աղաբաբյանը, համոզված է՝ թոռանը ադրբեջանցիներն են առեւանգել:

«Իր հետ եղած տղերքը իրեն վերջին անգամ տեսել են զուգարան գնալիս ու էլ չեն տեսել, դրանից հետո կորել է. էդ տեղից շատ երեխեք են կորել, մենակ մերը չի»,- Aravot.am-ին պատմեց Լավրենտի Աղաբաբյանը՝ մասնավորեցնելով, որ այդ տեղանքը մոտ է պետական սահմանն անարգել անցած ու առաջ եկած ադրբեջանցիների գտնվելուն:

Անհետացած զինվորի մորը՝ Լիլիթ Աղաբաբյանին, այս տեղեկությունը հայտնի չէ, նա մեզ հետ զրույցում ասաց, որ որդու անհետանալուց հետո հանդիպել է նրա ծառայակիցներին, հրամանատարին, բայց ամեն մեկը մի բան է ասում:

Մեր զրուցակցի խոսքով՝ մինչեւ հիմա նրան չի հաջողվել որդու հետ ծառայող մտերիմ ընկերոջը հանդիպել կամ հետը խոսել, հեռախոսահամարն իրեն չեն փոխանցում ու միշտ հայտնում են, թե դիրքերում է. «Լավ, այդ տղան մի անգամ դիրքերից չիջա՞վ»»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր