Oգոստոսի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Օգոստոսի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ․Նշվեց Հայ առաքելական Սուրբ եկեղեցու 5 տաղավար տոներից Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը    

20 հուն 2022 15:24

ՆԱՏՕ-ն տարբեր երկրների աշխարհագրական տարածքներ է ներթափանցում տարբեր պատրվակներով, քողարկված.գործողությունները տանում են դաշինքի փլուզմանը

ՆԱՏՕ-ի ներկայիս վարքագիծը կարող է հանգեցնել դաշինքի փլուզմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«ՆԱՏՕ-ն տարբեր երկրների աշխարհագրական տարածքներ է ներթափանցում տարբեր պատրվակներով, քողարկված։ Սպառնում է անկախ պետություններին՝ տարածելով արևմտյան մոդելը։ Նման վարքագիծն ի վերջո կհանգեցնի փլուզման»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Պետդումայում։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Մոսկվայում կայացել են Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էբրահիմ Ռայիսիի երկկողմ բանակցությունները: Սա նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Ռայիսիի առաջին այցն է Ռուսաստան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր