Տեր Վրթանես քահանա Բաղալյանի մոտ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել          Իրենց իսկ հրավիրած «հավաքից» փախչող «տասնյակի» տեսարանը ամենանողկալի պատկերներից մեկն էր       Այս աղմուկը երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երկրի շինության համար    

15 փետ 2024 19:08

Իրանը դեմ է տարածաշրջանում օտարների ներկայությանը. Էբրահիմ Ռաիսին ասել է Մհեր Գրիգորյանին

Իրանը դեմ է տարածաշրջանում օտարների ներկայությանը. Էբրահիմ Ռաիսին ասել է Մհեր ԳրիգորյանինԻրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահին Ռաիսին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները՝ հայտնելով Իրանի պատրաստակամությունը՝ ապահովելու կովկասյան տարածաշրջանի ռազմավարական անվտանգությունը՝ հաշվի առնելով այդ առումով Իսլամական Իսլամական Հանրապետության կարմիր գծերը:

Ռաիսին այս մասին ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը:

Անդրադառնալով Հարավային Կովկասի իրավիճակին՝ Ռաիսին ասել է, որ Իրանը կարևորում է տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանումը։

Ռաիսին նշել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանում դրսի ներկայությանը՝ հավելելով, որ արտաքին ուժերի ներգրավվածությունը տարածաշրջանային խնդիրներին ոչ միայն լուծումներ չի տալիս, այլ նաև ավելի լուրջ մարտահրավերներ է բերում։

Իրանի նախագահը Թեհրանի և Երևանի հարաբերությունները բնութագրել է որպես պատմական, բարեկամական և կառուցողական։

Նա իր աջակցությունն է հայտնել Թեհրանի և Երևանի միջև բոլոր պայմանավորվածությունների լիարժեք իրականացմանը՝ ասելով, որ կոնկրետ պայմանավորվածությունների իրագործումը ջանքեր է պահանջում, և երկու երկրների տնտեսական հարցերով համատեղ հանձնաժողովը պետք է դրանց հետամուտ լինի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր