Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն          Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է       Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.    

22 հուն 2022 18:17

Եթե հայերն ապրում են Ադրբեջանում, ապա ադրբեջանցիները ևս կկարողանան նախկինի պես ապրել Հայաստանում.Շաֆիև

eadaily.com-ը գրում է, որ Հարավային Կովկասի երեք անկախ երկրների՝ Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի տարածքային ամբողջականությունը տարածաշրջանում խաղաղ ապագայի հիմքն է։ Այդ մասին ասել է Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի (TsAMO, որը ստեղծված է Ադրբեջանի նախագահի 2019 թվականի փետրվարի 6-ի հրամանագրով) խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը Ռոնդելի հիմնադրամի Թբիլիսիում կայացած համաժողովում: Նրա խոսքով, եթե նայեք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եվրոպական փորձին, ապա պարզ է դառնում, որ տարածքային ամբողջականության հարցը հիմնարար է եվրոպական անվտանգության համար։

«Մյուս կարևոր կետը ազգային փոքրամասնությունների պաշտպանությունն է։ Այստեղ ի նկատի ունենք Ղարաբաղում ապրող հայերին։ Մենք մտածում ենք ադրբեջանական հասարակության մեջ նրանց վերաինտեգրման մասին և պատրաստ ենք դրան»,- ասել է Բաքվի TsAMO-ի ղեկավարը: Շաֆիևը նաև նշել է, որ Ադրբեջանը ցանկանում է բարձրացնել Հայաստանում բնակվող ադրբեջանցիների հարցը։

«Եթե հայերն ապրում են Ադրբեջանում, ապա մենք հավատում ենք, որ ադրբեջանցիները կկարողանան նախկինի պես ապրել Հայաստանում։ Ապագա խաղաղությունն, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում հնարավոր է Հարավային Կովկասում ժամանակին գոյություն ունեցող էթնիկ խճանկարի վերականգնմամբ»,- ասել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր