Արտակարգ դեպք՝ Երևանում, երթևեկելու ընթացքում կոտրվել է ավտոբուսի մեջտեղի պատուհանի ապակին          Քարակերտում գայլերը hոշոտել են գյուղացուն պատկանող մոտ 60 գլուխ ոչխար       Սույնով՝ գրավոր, պաշտոնապես հաստատվեց, որ եկեղեցու դեմ գրոհը քաղաքական գործընթաց է և պետությունը ուղիղ է միջամտում եկեղեցու գործերին    

22 հուն 2022 16:28

Մեջբերումներ Մուստաֆա Քեմալի գրքից. Զինադադարի սկզբունքները պետք է ուղղված լինեն ոչ թե մեր Հայաստանից հեռանալուն , այլ Եվրոպայի առջև խաղաղ երևալուն և հայրերին մոլորեցնելուն

Մեջբերումներ Մուստաֆա Քեմալի "Պայքար Հայաստանի Հանրապետության դեմ" գրքից.

️.. «Բացարձակապես անհրաժեշտ է, որ Հայաստանը արանքում քաղաքականապես և նյութականապես կործանվի.

▪️Սրանից հետևում է, որ հայերի հետ հրադադարի սովորական պայմանագրով պայմանավորված մեր նահանջը քննարկման առարկա չի կարող լինել։

Զինադադարի սկզբունքները, որոնք մենք փոխանցել ենք հայերին, պետք է ուղղված լինեն ոչ թե մեր Հայաստանից հեռանալուն ֊ այլ Եվրոպայի առջև խաղաղ երևալուն և հայրերին մոլորեցնելուն։

▪️Ներկայումս խիստ անհրաժեշտ է հայկական բանակի զորացրումը և զինամթերքի առգրավումը` դրանով իսկ կանխելով նրանց ռազմական կառուցվածքի վերականգնումը։

▪️Երկաթուղիները պահպանելու և մահմեդական բնակչության իրավունքները պաշտպանելու պատրվակով, անհրաժեշտ է Հայաստանի ողջ տարածքում հաստատել մեր ռազմական վերահսկողությունը և այդպիսով վերահսկել նաև Թուրքիան Ադրբեջանը հետ կապող բոլոր ճանապարհները։

▪️Վերոնշյալ նպատակին պետք է հասնել թաքնված և փափուկ ձևով, ինչպես խաղաղության պայմանագրի տեքստում, այնպես էլ դրանից բխող գործողություններում ։

Պայմանն այն է, որ այն հայության աչքում միշտ ներկայացվի որպես խաղաղ»:

Մուստաֆա Քեմալ. «Պայքար Հայաստանի Հանրապետության դեմ»։
ՆԻկոլայ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր