էլի բողոքի ակցիաներ արեք, բայց մարդաշատություն ապահովելու համար խղճացեք մարդկանց, վտանգավոր ստեր մի տարածեք          Հայաստանը, գուցե ժամանակավորապես, վերացնում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հիմքը .Լավ չէ, իհարկե, բայց կարող էր և ավելի վատը լինել       Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը    

28 հուն 2022 11:17

Այդ հեքիաթները դրեք մի կողմ,պետք չի գնալ, բանակցել մի բան, ինչպես եղել է տարիներ շարունակ, հետո գալ, տանը հայտարարել ուրիշ բան

Մենք պարտավոր են դասեր քաղել պարտությունից: Մենք պարտավոր ենք զբաղվել մեր պաշտպանական հզորությունների ավելացմամբ, բանակի առողջացմամբ և վերակենդանացմամբ, ինչպես նաև՝ մնացած բոլոր պետական ինստիտուտների, որևէ պետություն այլ այլընտրանք չի կարող ունենալ: Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը.

Դիտարկմանը, թե այն արտաքին քաղաքականությունը, որն այսօր վարում է Հայաստանի իշխանությունը, ըստ ընդդիմության՝ «պղծում է Եռաբլուրը», ԱԳ նախարարն արձագանքեց. «Ես չեմ ուզում մեկնաբանել ընդդիմութան զանազան հարցերով տեսակետները, բայց խնդրում եմ՝ ընդդիմությունից հետաքրքրվեք՝ ինչպե՞ս է եղել, որ 1990-ականների վերջերից որևէ տարի գրեթե չի եղել, երբ հայ-թուրքական երկխոսության ուղղությամբ որևէ բանակցություն, քննարկում, նամակագրություն, կոնտակտ չլինի, այնպես որ, խնդրում եմ, այդ հեքիաթները դրեք մի կողմ, ոչ դուք նպաստեք դրան, ոչ էլ թույլ տվեք, որ զանազան իրենց ընդդիմադիր հռչակած մարդիկ մանիպուլացնեն ու խաբեն մարդկանց: Բավական է ապրել խաբկանքի մեջ, այն արհավիրքը, որը եղել է մեր հետ, մեծ ինքնախաբեության արդյունք է, պետք է ուղիղ առերեսվել իրականությանը, ուղիղ խոսել, ոչինչ չթաքցնել: Պետք չի գնալ, բանակցել մի բան, ինչպես եղել է տարիներ շարունակ, հետո գալ, տանը զանազան ամբիոններից հայտարարել ուրիշ բան և ուրիշ քարոզչություն առաջ տանել»,-ասաց Միրզոյանը:

Արարատ Միրզոյանը վստահեցրեց, որ այն ինչ բանակցում է, Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ ուղիղ ասում է և որևէ գաղտնի բան չկա:
Դիտարկման, որ զոհվածների ծնողները հայտարարում են՝ «մեր երեխաներին սպանած թուրքի հետ ո՞նց ենք բարեկամություն անելու», Արարատ Միրզոյանը պատասխանեց, թե կան բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները պետք է քննարկվեն.

«Ես ուզում եմ ասել, որ մենք, իհարկե, ունենք համազգային կարմիր գծեր, որոնք որևէ կերպ պետք չի անցնել, մյուս կողմից, մենք առաջին ու վերջին ժողովուրդը չենք, ցավոք սրտի, որ հարևան պետության հետ ունեցել է շատ երկար հսկամարտություն: Մենք տրամադրված ենք տարածաշրջանում կայուն, երկարատև խաղաղություն կառուցելու:

Ողջ հարգանքով հանդերձ զոհվածների ծնողներին, մշտապես հիշելով և պատվելով զոհվածների հիշտակը, մտածելով զոհվածների ծնողների, հարազատների նուրբ զգացմունքների մասին՝ միաժամանակ, պարտավորություն պիտի զգանք նույն այդ զոհվածների հիշատակի համար, որովհետև նրանք զոհվել են կյանքի համար, հայրենիքի համար, զոհվել են, որ մյուսներն ապրեն: Որքան հիշենք ու հարգենք նրանց հիշատակը, այնուամենայնիվ պարտավարություն ունենք հոգ տանել նաև ողջերի մասին»,-ասաց Արարատ Միրզոյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր