Սկսվել է Իրանի կողմից Իսրայելի հրթիռшկոծման երկրորդ ալիքը          Ժամը 20:00-ի դրությամբ ստացվել է ընտրություններին առնչվող 619 ահազանգ, կա 18 ձերբակալված       ՀՀ–ում ընտրություններին մասնակցել է 1 476 597 մարդ կամ ընտրողների 58.97 %–ը    

28 հուն 2022 18:29

Պենտագոնը մտադիր է օդադեսանտային էլիտար ստորաբաժանումներ տեղափոխել Եվրոպա

Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ից Եվրոպա կտեղափոխվեն ստորաբաժանումներ։ Նա հասկացնել է տվել, որ  Եվրոպա ուղարկման պատրաստվող ամերիկյան ուժերի ողնաշարը կազմում են էլիտար օդադեսանտային ստորաբաժանումները։

Ուկրաինական ճգնաժամի պայմաններում ՆԱՏՕ-ի արևելյան թևն ուժեղացնելու համար երկուշաբթի 8500 ամերիկացի զինվորականի տրվել է տեղափոխման համար պատրաստ լինելու հրաման։

Քիրբին նշել է, որ ԱՄՆ-ը դեռ որոշում չի կայացրել զորքերի տեղակայման մեկնարկի մասին, որը պետք է տեղի ունենա Արևելյան Եվրոպայի երկրներում՝ ՆԱՏՕ-ի հովանու ներքո։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր