Այլևս ռուս խաղաղապահների կարիքը չկա, և ոչ ոք չի վիճում այն փաստի հետ, որ Ղարաբաղը «պատկանում է» Ադրբեջանին          Տեսանյութ. Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս և նույնիսկ պապիս մասին ինչ ասես ասվեց, ձեզ թվում է՝ արժանապատվությում չունե՞մ       Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել    

31 հուն 2022 16:12

COVID-19-ի դեմ պայքարելու համար կարելի է ինքնուրույն ամրապնդել իմունիտետը.Մյասնիկով

Պատվաստումը մնում է COVID-19-ից պաշտպանվելու ամենահուսալի միջոցը, սակայն վիրուսի դեմ պայքարելու համար կարելի է ինքնուրույն ամրապնդել իմունիտետը։ Այս մասին «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը:
Դրա համար բժիշկը խորհուրդ է տվել ընկույզ ուտել։
«Եթե հարցնեք, թե ինչ կարելի է ուտել, որպեսզի COVID-19–ով չհիվանդանաք կամ արագ վերականգնվեք, ապա պատասխանը կլինի` այդ թվում ընկույզ»,- ասել է բժիշկը:


Փորձագետը բացատրել է, որ կան մի շարք ապրանքներ, որոնք նվազեցնում են մարմնի բորբոքման գործընթացները` նվազեցնելով C-ռեակտիվ սպիտակուցը: Մյասնիկովի խոսքով՝ հենց ընդեղենն է գլխավորում այդ ցուցակը։
Բժիշկը նշել է, որ սննդի մեջ ընկույզի սպառումը կօգնի նվազեցնել «վատ» խոլեստերինը կամ կդառնա սրտանոթային հիվանդությունների կանխարգելման միջոց։ Մյասնիկովն ընդգծել է, որ գիտական հետազոտությունները հաստատում են ընկույզների օգտակար հատկությունները:
Այնուամենայնիվ, կորոնավիրուսի դեմ առավել արդյունավետ պաշտպանության միջոցը մնում է պատվաստանյութը։
ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ընդգծել է, որ COVID-19–ով հիվանդների մեծ մասը, որոնք մտնում են ռուսական հիվանդանոցներ, պատվաստված չեն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր