Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը          Հունիսի 15-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 13-ի համար    

03 փետ 2022 10:17

Ռուսական դեսանտ են իջեցրել.ՌԴ-ն մտահոգված է Հայաստանում հակառուսական տրամադրություններով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում հայկական ԶԼՄ-ներն ահազանգում են, թե Ռուսաստանը մտահոգված է Հայաստանում հակառուսական տրամադրություններով, որոնք, ըստ տարբեր հարցումների, հատկապես աճել են պատերազմից հետո։ Այդ նպատակով Ռուսաստանից փորձագետների խումբ է ժամանել Հայաստան՝ իշխանական տարբեր շրջանակների հետ առնչություն ունեցողներ, լրագրողներ։


Վերջին օրերին ինտենսիվ հանդիպումներ են ունենում հայաստանյան ռուսամետ հատվածի ներկայացուցիչների հետ, քննարկում են հայ-ռուսական հարաբերությունները բարելավելու, հակառուսական տրամադրությունները մեղմելու հարցեր։ Սակայն տեղեկություններ կան, որ այդ հանդիպումների ընթացքում հընթացս պրոպագանդվում է նոր միութենական պետության գաղափարը, եւ հայաստանյան գործիչներին հորդորում են այդ ուղղությամբ պրոպագանդա իրականացնել։


Հանդիպում է սպասվում նաեւ Արցախի խորհրդարանի պատգամավորների հետ, փետրվարի 4-ին կլոր սեղան-քննարկում է նախատեսված, որի ընթացքում կարծարծվեն երկկողմ փոխհարաբերությունների սերտացման, համագործակցության հարցեր»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր