Համեմը ունի հատկություններ, որոնք տարատեսակ հիվանդություններ են բուժում          Ըստ կենդանակերպի նշանների ամենակատարյալ կանանց եռյակը       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

05 փետ 2022 11:48

Տեսանյութ.Որքան ակլոհոլ օգտագործած կարող եք ղեկին նստել և չզրկվել վարորդական իրավունքից

Եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ եթե նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը` առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով: Տեղեկացնենք, որ շրջանառվում են տարբեր աղյուսակներ, որոնց շնորհիվ հնարավոր է հաշվել, թե որքան պրոմիլ է կազմում ալկոհոլի քանակն արյան մեջ 1 շիշ գարեջուր կամ 0.5 լ կոնյակ խմելուց հետո:
Եթե 0.5 լ օղի խմելուց անգամ 15 ժամ անց արյան մեջ ալկոհոլի քանակը կազմում է 0.48 պրոմիլ, իսկ մեքենա կարելի է վարել 17 ժամից ոչ շուտ:

Ստացվում է, որ եթե երեկոյան ժամը 21:00-ին կես լիտր օղի եք խմել, ղեկին կարող եք նստել ոչ շուտ, քան հաջորդ օրը ժամը 14:00-ն, քանի որ առավոտյան ժամը 09:00-ին արյան մեջ ալկոհոլի պարունակությունը կլինի դեռևս մոտ 0.7 պրոմիլ, ինչը գերազանցում է թույլատրելի սահմանը:

Գարեջրի թույլ տեսակների դեպքում (5%), եթե օգտագործել եք 0.5 լ և կշռում եք մոտ 80 կգ, ապա մեքենա կարող եք վարել 2 ժամ 43 րոպեից ոչ շուտ, իսկ 60 կգ-ի դեպքում՝ 3 ժամ 38 րոպեից ոչ շուտ:

Բայց եթե օգտագործել եք թունդ գարեջուր (8%), եւ կշռում եք 100 կգ, ապա ստիպված կլինեք սպասել 3 ժամ 29 րոպե, հետո մեքենա վարել, 60 կգ-ի դեպքում՝ 5 ժամ 48 րոպե անց: Եթե օգտագործել եք 42 տոկոս սպիրտայնության 0.5 լ կոնյակ եւ կշռում եք 80 կգ, ապա ստիպված եք սպասել 23 ժամ:

Նշենք, որ 40 տոկոս սպիրտայնության 0.5 լ օղի օգտագործելու դեպքում, եթե վարորդը կշռում է 100 կգ, ապա մեքենան կարող է վարել դրա օգտագործելուց 17 ժամ 30 րոպե հետո, 80 կգ կշռելու դեպքում՝ 21 ժամ 45 րոպե հետո, 60 կգ-ի դեպքում՝ 29 ժամ հետո: Ի դեպ, գինու դեպքում տվյալներն այլ են. օրինակ եթե կշռում եք 80 կգ եւ խմել եք 11 տոկոս սպիրտայնության գինի, ապա մեքենան կարող եք վարել 6 ժամ հետո, 60 կգ-ի դեպքում՝ 8 ժամ անց, իսկ 100 կգ-ի դեպքում՝ 4 ժամ 47 րոպե հետո:

Մանրամասները՝ տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր