ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծnւմը. ՆԳՆ          Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ»       Տեսանյութ.Կիրանցում ոստիկնության կողմից իրականցվել է «Օղակ» օպերացիա, կան բազմաթիվ բերման ենթարկվածներ    

05 փետ 2022 14:49

Ոչ տեսել են, ոչ լսել, չեն էլ եղել.ադրբեջանցիները փորձել են վերացնել հայ հովիվից գողացված ոչխարների հետքը

Ադրբեջանցիները փորձել են վերացնել հայ հովիվից գողացված ոչխարների հետքը, հատուկ մեքենաներով տարածքից հեռացրել են Տեղ համայնքի հովիվի ոչխարները, որպեսզի այլևս չկարողնան գտնել դրանց:

Հիշեցնենք, որ դեռևս հունվարի 13-ին ադրբեջանցիներն առևանգել էին Սյունիքի մարզի Տեղ համայնքի 53-ամյա հովիվի Սուրիկ Մաթևոսյանին և իր ոչխարներին:

Հովիվը վերադարձվել էր հայկական կողմին՝ ռուսական կողմի միջնորդությամբ, սակայն ադրբեջանցիները մինչ օրս հրաժարվում են վերադարձնել հայ հովիվի ոչխարները:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը հայտնեց, որ բանակցություններն այդպես էլ արդյունք չեն տալիս, հույս էլ չկա, որ ոչխարներին կվերադարձնեն.

«Ասում են ՝ չկան ոչխարներ, չեն էլ եղել:

Ինձ Լաչինից տեղեկացրեին, որ մեքենաներ են բերել, որպեսզի բարձեն, տանեն ոչխարները, հետքը կորցնեն, որ էլ չգտնվեն դրանք»,-ասաց համայնքապետը:

Դավիթ Ղուլունցը նաև հայտնեց, որ պատրաստվում են գրություն ուղարկել մարզպետարան, որպեսզի հովիվին փոխհատուցում տրամադրվի.

«Մտածեցինք՝ մեկ շաբաթ էլ սպասենք, եթե որևէ տեղեկություն չլինի, նոր գրություն կուղարկենք մարզպետարան, որ հովիվին փոխհատուցում տան վնասի չափով»,-ասաց համայնքապետը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր