Կենդանակերպի այս նշանները հունվարին մեծ հաջողություններ կունենան          Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արագածոտնի թեմ է բերվելու Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը       Հունվարի 11-ին ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար    

05 փետ 2022 16:37

Ռուսաստանին չի կարելի հաղթել ռազմական ճանապարհով.Աշխարհում ոչ մի պետություն չունի այնպիսի զենք, որ ունի Ռուսաստանը

Ռուսաստանը երբեք չի հարձակվի Ուկրաինայի վրա, Արեւմուտքն է ներքաշում, սակայն Ռուսաստանն ամեն դեպքում պատրաստության վիճակի է բերել Զինված ուժերը եւ միջուկային զենքը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։

Նա հիշեցրեց, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ից պահանջել է դադարեցնել իր ուղղությամբ տեղաշարժը։ Նա վստահություն հայտնեց, որ Ռուսաստանին չի կարելի հաղթել ռազմական ճանապարհով։ 

«Պատմությունը վկայում է հենց դրա մասին։ Աշխարհում ոչ մի պետություն չունի այնպիսի զենք, որ ունի Ռուսաստանը։ Ռուսաստանը կարող է քայքայվել միայն ազգամիջյան երեւույթների ճանապարհով։ Դրանով ակտիվ զբաղվում են, այդ թվում՝ Թուրքիայում եւ Ադրբեջանում»,- նշեց Տեր-Գրիգորյանցը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր