Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին մերժել է ԱՄՆ-ի հետ լարվածnւթյան նվազեցման առաջարկները          Անվավեր է ճանաչվել Հանրային Ռադիոյի տնօրենի՝ լրագրող Ալիսա Գևորգյանին խիստ նկատողություն տալու մասին որոշումը       «Արմավիր» քրեակատարnղական հիմնարկում հայտնաբերվել է տղամարդու մարմին    

07 փետ 2022 18:29

Տեսանյութ.Թուրքիայում քաղաքացու ոտքերի տակ գետինը պատռվել է, ինչի հետևանքով նա հայտնվել է 6մ խորությամբ փոսում

Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում 3 հարկանի շենքի առաջ փլուզում է տեղի է ունեցել։ 

Շենքի առաջին հարկում գտնվող խանութի սեփականատիրոջ ոտքերի տակ գետինը պատռվել է, ինչի հետևանքով նա հայտնվել է 6մ խորությամբ փոսում։ Անվտանգության տեսախցիկները արձանագրել են, թե ինչպես է վերջինս ակնթարթորեն հայտնվում փոսում։

Նշվում է, որ խանութպանը այդ պահին հեռախոսով զրուցելիս է եղել և հանկարծ խմիչքի սառնարանների հետ միասին ընկել է փոսը։ Խանութպանին օգնության են հասել անցորդները։ Դեպքի վայր են ժամանել փրկարարներ, ոստիկաններ և շտապ օգնության աշխակիցներ։ 

Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր