Տեսանյութ.Նարեկ Կարապետյանին «Նարեկ» են նվիրել որպես օրհնություն          Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, բախվել է 4 մեքենա       Ալիևը փող է սկսում ծախսել Փաշինյանի ընտրարշավի ու նրա ընդդիմադիրներին «սևացնելու» համար    

15 մայիս 2025 16:58

Քաղաքապետարանն ուզում է թույլտվություն տալ պատմական շենքի քանդմանը, փոխարենը թույլատրել 12-հարկանի շենքի կառուցումը

Քաղաքապետարանն ուզում է թույլտվություն տալ պատմական շենքի քանդմանը, փոխարենը թույլատրել 12-հարկանի շենքի կառուցումըՔաղաքապետարանն ուզում է թույլտվություն տալ Թումանյան փողոցում գտնվող պատմական շենքի քանդմանը և փոխարենը թույլատրել 12-հարկանի շենքի կառուցումը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը:

«Երևանի քաղաքապետարանը, առանց որևէ քննարկման (չզեկուցվող) այս երեքշաբթի օրվա ավագանու նիստին, ուզում է թույլտվություն տալ Թումանյան փողոցում գտնվող այս գեղեցիկ, 4-հարկանի պատմական շենքի քանդմանը և փոխարենը թույլատրել 12-հարկանի շենքի կառուցումը, որը նախագծել է ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ով հայտնի է նախորդ կոռումպացված ռեժիմի հետ համագործակցությամբ՝ ոչնչացնելով Երևանի հին ճարտարապետությունը»,-գրել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր