Սպասվում է մառախուղ, ավտոճանապարհներին մերկասառույց, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով          Ավտոտեխսպասարկման կետերից մեկում հրդեհ է բռնկվել «Chevrolet Volt»-ում       Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով    

09 փետ 2022 14:30

Նույնիսկ 8 անգամ պատվաստված Ժիրինովսկին վարակվեց «Օմիկրոն»-ով,հոսպիտալացվել է

ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին հոսպիտալացվել է Կենտրոնական կլինիկական հիվանդանոց և գտնվում է բժիշկների մշտական հսկողության տակ։ Մի շարք լրատվամիջոցների տեղեկությունը հաստատել են կուսակցության կենտրոնական գրասենյակից։

Նրանք, սակայն, չեն նշել հոսպիտալացման պատճառը, գրում է polit.info-ն։

Ավելի վաղ URA.RU-ն, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ 75-ամյա Ժիրինովսկին վարակվել է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով։ Կուսակցության մամուլի ծառայության ղեկավար Ալեքսանդր Դյուպենն ընդգծել է, որ լիբերալ-դեմոկրատների առաջնորդն իրեն լավ է զգում։

Ժիրինովսկին մեկ անգամ չէ, որ հրապարակայնորեն հայտարարել է լրատվամիջոցներում, որ արդեն ութ անգամ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ տարբեր պատվաստանյութերով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր