Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

10 փետ 2022 10:33

Լափշինը ՝Փաշինյանի երեկվա հայտարարությանը իր մասին.. Միայն Հայաստանի քաղաքացիներն են որոշում, քանի ապտակ կհանդուրժեն Լուկաշենկոյից

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լափշինը, ով տարիներն առաջ ձերբակալվել էր Բելառուսում Արցախ այցելելու համար Ադրբեջանի կողմից հայտարարված միջազգային հետախուզման շրջանակներում, ապա Բելառուսի իշխանությունների կողմից արտահանձնվել Ադրբեջանին անդրադարձել է երեկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որը առնչվում էր իր ձերբակալության հանգամանքներին:

Լափշինը, մեկնաբանելով Փաշինյանին, մասնավորապես գրել է. «Շատերը խնդրում են մեկնաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը Հայաստանի խորհրդարանում, որում նա հիշատակել է ինձ Լուկաշենկոյի՝ Հայաստանի և հայերի մասին արած հայտարարությունների համատեքստում։ Ընդհանուր իմաստն այն է, որ պատասխանելով ընդդիմությանը՝ Փաշինյանը նրանց մեղադրեց այն բանում, որ ժամանակին լինելով իշխանության ղեկին նրանք անտեսեցին Բելառւսի ապտակը Հայաստանին, երբ ինձ ձերբակալեցին Արցախ այցելելու համար:

Ընդհանուր առմամբ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, քանի որ հենց նա էր միակ հայ քաղաքական գործիչը, ով բացահայտ հայտարարեց իր բողոքը Մինսկի անօրինական գործողությունների հանդեպ։ Ավելին, հենց Փաշինյանն էր կազմակերպել բողոքի ակցիա Երևանում Բելառուսի դեսպանատան առջև՝ պահանջելով Հայաստանից արտաքսել իրենց դեսպանին։ Ինչ վերաբերում է այդ ժամանակահատվածում գործող իշխանությանը, ապա միայն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է (ժամանակին Հայաստան-Բելառուս խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ, խմբ.) քննադատել Բելառուսի գործողությունները։ Բարձրաստիճան մյուս բոլոր պաշտոնյաները, այդ թվում՝ կառավարության ղեկավարը (Սերժ Սարգսյանը), լռում էին։
Ինձ զորակցություն են հայտնել նաև Արցախի առաջնորդները, օրինակ, ներկայիս արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

Այնուամենայնիվ, անարդար կլիներ ասել, որ ՀՀ նախկին իշխանությունները որևէ բան չեն արել Արցախ այցելելու համար իմ ձերբակալության հարցում։ Օրինակ՝ Հայաստանում շատ հայտնի մի գործարար 2017-ի հունվարին Մինսկում անձամբ հանդիպել է Լուկաշենկոյի հետ և նրան մեսիջ է փոխանցել անձամբ Սերժ Սարգսյանից։ Հայաստանի կառավարության նախկին ղեկավարն այդ գործարարի միջոցով Լուկաշենկոյին հասցրել է Հայաստանի իշխանությունների դժգոհությունը ինձ ձերբակալելու առնչությամբ։ Դրան ի պատասխան Լուկաշենկոն ասել է.«Ես պետք է Պուտինին գազի դիմաց վճարեմ, բայց վճարելու բան չունեմ. ..»:

Բացատրեմ՝ Լուկաշենկոն որոշել է օգտագործել իմ ձերբակալության հետ կապված իրավիճակը՝ Գազպրոմի մատակարարումների հարցում Ռուսաստանից բարենպաստ պայմաններ կորզելու համար։ Երբ Մոսկվայում նրան հասկացրեցին, որ ՌԴ-ի հետ շանտաժի մեթոդը չի անցնի, նա դիմեց Ալիևին և ակնարկեց, որ Ադրբեջանի փոխարեն ինձ Ռուսաստանին կամ Իսրայելին կարտահանձնի, եթե Բաքուն ավելի շահավետ առաջարկ չանի։ Արդյունքում նա Օդեսա-Բրոդայի նավթամուղով 60 հազար տոննա նավթ ստացավ ի հաշիվ Ադրբեջանի բյուջեից։

Եվ այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ունի ցույց տալու, որ ի տարբերություն ՀՀ նախկին իշխանության՝ նա նոր ապտակներ Հայաստանի հասցեին չի հանդուրժի։ Ինքներդ դատեք, Լուկաշենկոն ինձ Ադրբեջանին արտահանձնողը, կրկին վիրավորել է հայերին ու Հայաստանը, բայց ում են կանչել ՀՀ ԱԳՆ՝ բողոքի նոտա հանձնելու համար Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին, ով ժամանակին այդ երկրի գլխավոր դատախազ եղած ժամանակ անձամբ է ստորագրել Ադրբեջանին իմ արտահանձնման որոշումը:

Իմ սուբյեկտիվ կարծիքով, հայկական հողի վրա Կոնյուկի ներկայությունը ինքնին ապտակ է հայ ժողովրդին։ Ավելին, դեսպան Կոնյուկը պերսոնա նոն գրատա Է հայտարարվել Եվրամիությունում 2020 թվականի ամռանը Բելառուսում բողոքի ցույցերի դաժան ճնշմանը մասնակցելու համար, եւ բելառուս ժողովուրդը նրան հանցագործ է համարում: Նույնիսկ Երեւանում դեսպան Կոնյուկին լիովին անտեսում է Եվրամիության երկրների դիվանագիտական կորպուսը։ Նա Հայաստանում միակ օտարերկրյա դիվանագետն է, որին հուլիսի 14-ին չեն հրավիրել Ֆրանսիայի դեսպանատուն՝ Հանրապետության օրվա տոնակատարությանը։

Բայց ես հեռու եմ հայկական քաղաքականությունից և միայն Հայաստանի քաղաքացիներն են որոշում, թե քանի ապտակ կհանդուրժեն Լուկաշենկոյից ու նրա կամակատարներից»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր