Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

11 փետ 2022 15:34

Հայաստանը կարող է հայտնվել պարենային խնդրի առջև

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո մասնագետներն ահազանգ էին հնչեցնում, թե Հայաստանը կարող է կանգնել պարենային լուրջ խնդրի առջև։ Մասնավորապես, ահռելի հողատարածքների կորստից հետո լուրջ խնդիր է դարձել հացահատիկի արտադրությունը, որը պարզապես գահավիժել է։ Հայաստանն այսօր ստիպված է մեծ քանակությամբ հացահատիկ ներկրել։ Եթե նախկինում Արցախում գտնվող հողերի մշակման արդյունքում Հայաստանին հաջողվում էր մեծամասամբ ապահովել հացահատիկի իր պահանջները, այսօր մեր երկիրը վերածվել է ներկրող երկրի։ Անցած տարի Հայաստանում արտադրվել է 149,6 հազար տոննա հացահատիկ։ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական տվյալներով, 2019-ին Հայաստանում արտադրվել է 195 հազար տոննա, իսկ 2020-ին՝ 241,9 հազար տոննա։ Ըստ էության, 2021 թվականին արտադրության անկումը նախորդ տարվա համեմատ կազմել է 38%։


Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 44-օրյա պատերազմից հետո ավելացել է պարենային ցորենի ներկրումը Հայաստան (458,7 հազար տոննա, որից ցորենի ներկրումը՝ 349,8 հազար տոննա) 30%-ով։ Հացահատիկի դեֆիցիտի ևս մեկ պատճառ, հավանաբար, անմշակ վարելահողերի բարձր տեսակարար կշիռն է, որը հասնում է մինչև 50%-ի: Պատերազմի հետևանքները դեռ երկար են հետապնդելու Հայաստանին, եթե գործող իշխանությունները ռեալ միջոցներ չձեռնարկեն իրավիճակը շտկելու ուղղությամբ։ Այդպիսի միջոցներ, իհարկե, մենք չենք տեսնում, քանի որ վարչախումբը զբաղված է բացառապես ներքաղաքական խարդավանքներով, իշխանությունն ամեն գնով պահպանելու քայլերով։ Արդյունքում, շեշտակի նվազում է ժողովրդի կենսամակարդակը, հանրապետությունն էլ հայտնվել է տնտեսական ծանրագույն կացության առջև։ Նման վիճակը, ինչ-որ պահի լուրջ


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր