Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

14 փետ 2022 15:33

Տեսանյութ.Դիմում եմ իմ նախկին խմբագիր Նիկոլին՝ ներիր նրան. նրա գալով Ալիևը պիտի բռնվեր ու փամփերս հագներ

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գրառումը. «Այս անձը պատգամավոր է։
Նա ահավոր, դաժանագույն, մի այլ ձևի արմատական ընդդիմության ներկայացուցիչ է։
Էն ընդդիմության, որի գալով Ալիևը պիտի բռնվեր ու փամփերս հագներ։
Սա այս անձի այս «ստիլի» ներողությունների շարքից ընդամենը մեկն է։
Դիմում եմ իմ նախկին խմբագիր Նիկոլին՝ ներիր նրան, 6 րոպեում հազար դոզա ներողությունը արժանի է մեծ ողորմածության և ներումի։
Իսկ «Հայաստան» դաշինքը, եթե համաձայն չէ «ներողությունների» այս լավայի հետ, պիտի վերցնի իր տված մանդատը այս սուբյեկտի ձեռքից։
Ու հանկարծ չասեք՝ «դե, էնպիսի բաներ են դրել դեմը, որ այլ կերպ չէր կարող»։
Ում դեմը դնելու բան կա՝ նա պիտի դատարանում կա՛մ ապացուցի հակառակը, կա՛մ դատվի»։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր