Տիգրան Ավինյանի հայրը ««Opel»-ների վարորդներին հшմբալ ասելու» գործով պարտվել է դատարանում          Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի 1-3, այնուհետև կբարձրանա 5-8 աստիճանով       Հուլիսի 7-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

16 փետ 2022 10:19

Անդրանիկ Քոչարյանը «մանթրաժ» է ընդդիմության բոյկոտից,գոհ չէ նաև Նիկոլ Փաշինյանը.«Հրապարակ»

Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության և անվտանգության, հիմա նաև՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը «մանթրաժ» է ընդդիմության բոյկոտից։ Ասացին, որ հանձնաժողով ստեղծելու որոշման հարցում որոշիչ են եղել Քոչարյանի՝ Փաշինյանին տված հավաստիացումները, որ հանձնաժողովով «կմաքրվեն» ազգակործան պատերազմի բեռից, որ դրան կմասնակցեն նաև ընդդիմադիրները, կլեգիտիմացնեն գործընթացը և միջազգային հանրությանն ու ներքին լսարանին կապացուցեն, որ պարտության հարցում գործող իշխանության մեղքը նվազագույն է եղել։


Սակայն ընդդիմադիրների բոյկոտից հետո այդ հանձնաժողովը, ըստ էության, լեգիտիմության խնդիր ունի, և անգամ իշխանական մակարդակում են ընդունում, որ դրա ուսումնասիրություններն ու զեկույցը չեն կարող ռեալ արժեք ունենալ և ինչ-որ դեր խաղալ։ Նաև դա էր պատճառը, որ Քոչարյանը կախվեց Գեղամ Նազարյանի կեսխոսքից, որ, որպես զոհվածի հայր, ինքը հարցեր ուներ տալու և փորձում էր թասիբի գցել, թե Քոչարյանը չի թողնում, որ մասնակցեք։ Այս փաստից գոհ չէ նաև Նիկոլ Փաշինյանը։ Իսկ Անդրանիկ Քոչարյանը դեռ ուղիներ է փնտրում ընդդիմադիրներին համոզելու»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր