Հունիսի 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 6-ի համար       Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ»    

16 փետ 2022 11:48

Հայտնաբերվել են որպես անհետ կորած որոնվող ամուսինների դիերը

Փետրվարի 14-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ փետրվարի 11-ին, ժամը 11.00-ի սահմաններում, ամուսիններ 71-ամյա Արամայիս և 64-ամյա Էլմիրա Գրիգորյանները տնից դուրս են եկել և չեն վերադարձել:


Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումների արդյունքում փետրվարի 15-ին, ժամը 18.20-ին, Կապանի քրեական հետախույզները Կարմրաքար բնակավայրի «Կարմրաքարի» մշակույթի չգործող շենքում հայտնաբերել են ամուսինների ինքնահրկիզված դիակները:


Արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:


Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:


Հանգամանքները պարզվում են։
Կատարվում է նախաքննություն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր