Դադարեցնել անվայել և պախարակելի գործելաոճը․ Մայր Աթոռը՝ իշխանությունների կողմից Բագրատ Սրբազանի դեմ արշավի վերաբերյալ          Տեսանյութ.Շիրակցիները փակել են Բավրայի անցակետ տանող ճանապարհը.խնդիրը տավուշցիներինը չի, սա հայկական խնդիր է       Կա թե ներքին ճնշում՝ հասարակության վրա, թե ճնշում՝ թշնամու կողմից. Տավուշը միայն Տավուշ չէ, սա վերաբերում է ՀՀ-ին՝ թե՛ մայրաքաղաքին, թե՛ մնացած հատվածներին    

17 փետ 2022 18:08

Ինչո՞ւ են աքլորացել Լուկաշենկոյի պարագայում, չեմ հասկանում․ մտածել, որ ՀԱՊԿ-ը կարող էր արձագանքել մեզ վրա այդ հարձակումներին, անիմաստ է

 Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասուլիսի ժամանակ անդրադարձ կատարեց անվտանգության խնդիրներին և նշեց, թե ինչ կարգի աշխարհաքաղաքական փոփոխությունների կբերեն այս անվտանգային սպառնալիքները ՀՀ-ին։ Անվտանգային հարցերում կան 3 հիմնական բաղադրիչներ։ Դրանք մեր զինված ուժերն են, առաջին հերթին՝ բանակը, երկրորդը՝ ՀԱՊԿ-ն և երրորդը երկողմ հարաբերություններն են Ռուսաստանի հետ։ «Առաջին բաղադրիչի վերաբերյալ կարող եմ ասել, որ մեր բանակը ասօր ի վիճակի չէ ինքնուրույն պաշտպանել ՀՀ-ի սահմանները և անվտանգությունը։
 
Այս մեկ տարում փաստ է, որ չի արվել ոչինչ բանակի սպառազինությունը վերականգնելու համար։ Բանակի հաստատված բյուջեն փաստում է, որ այս տեմպերով չենք կարող ինչ-որ բան փոխել։ Կառավարությունը բավարար ուշադրություն չի դարձնում բանակին և տպավորություն է ստեղծվում, որ այս Կառավարությանը մարտումակ բանակ պետք չէ։ Երկրորդ բաղադրիչը ՀԱՊԿ-ն է։
Բոլորը հարցնում են՝ ՀԱՊԿ-ը ինչու չմիջամտեց, երբ Հայաստանի վրա հարձակում եղավ։ ՀԱՊԿ-ը որպես կազմակերպություն ստեղծվել է 2002թ-ինձ, ունի 3 ուղղություն։ Որտեղ կենտրոնական դերակատարությունը Ռուսաստանինն է։
 
Մենք ունենք սահման 4 երկրների հետ։ Մենք ունենք 2 հարևաններ, որոնք լրջագույն սպառնալիքներ են Հայաստանի համար։ Կա մեկ ուրիշ փաստ ևս, որ ՀԱՊԿ-ի բոլոր երկրները մեր թշնամիների հետ ունեն շատ լավ հարաբերություններ՝ բոլոր ոլորտներում։ Հետևաբար մտածել, որ ՀԱՊԿ-ը կարող էր արձագանքել մեզ վրա այդ հարձակումներին, անիմաստ է»,- ասաց նախագահը։ 

Քոչարյանը անդրադառնալով Լուկաշենկոյի՝ Միութենական պետություն ստեղծելու մասին արած հայտարարությանը, ինչպես նաև Հայաստանի հասցեին արված արտահայտությանը՝ նշեց․ «Լուկաշենկոյին լավ եմ ճանաչում։ Նա ասաց այն, ինչ մտածում էր, իսկ պետության ղեկավարները չպետք է ասեն այն, ինչ մտածում են։
 
Նա ասաց այն, ինչ բոլորն էին մտածում։
Ինձ համար անհասկանալի էր այն բուռն արձագանքը, որը Հայաստանում տեղի ունեցավ իշխանական թիմի կողմից, որովհետև այն, ինչ ասում է Լուկաշենկոն, հնարավոր չէ համեմատել այն ամենի հետ, ինչ ասում էր Ալիևը։
Այդ ամենին զրո արձագանք եղավ Հայաստանից։ Ինչո՞ւ են աքլորացել Լուկաշենկոյի պարագայում, չեմ հասկանում։ Մենք պետք է հասկանանք»,- ասաց Քոչարյանը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր