Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 2-ի համար          ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծnւմը. ՆԳՆ       Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ»    

18 փետ 2022 17:34

Ըստ ԱՄՆ-ի հետախուզության՝ Ուկրաինայի հետ սահմանից զորքերը հեռացնելու Մոսկվայի հայտարարությունը «մոլորեցնող հնարք» է

Միացյալ Նահանգների հետախուզությունը պարզել է, որ Ուկրաինայի հետ սահմանից ռուսական զորքերի դուրսբերման մասին Մոսկվայի տեղեկատվությունը «մոլորեցնող հնարք» է։ Այս մասին գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով չորս անանուն պաշտոնյաների։

«Վաշինգտոնը ստացել է արժանահավատ տեղեկատվություն այն մասին, որ զորքերը դուրս բերելու մասին Ռուսաստանի հայտարարությունները կարող են լինել ապատեղեկատվական արշավի մի մասը, որը նախատեսված է ապակողմնորոշելու համար»,- նշել է թերթի զրուցակիցներից մեկը։

Եվս երկու ամերիկյան և մեկ եվրոպական աղբյուրներ հաստատել են այն, որ Ռուսաստանի հայտարարություններն իբր ապատեղեկատվության մաս են։ Նյութում ընդգծվում է, որ Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զինուժի կուտակումներ դեռևս կան: Բացի դրանից, զորավարժությունները Բելառուսի տարածքում կարող են քող լինել Ուկրաինա «ներխուժման» համար, կարծում է հրատարակությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր