Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն          Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

19 փետ 2022 22:37

Կլիմայագետները հաշվարկել են, թե քանի տարի անց գարունը 10 օր շուտ կսկսվի

Հյուսիսային կիսագնդի հյուսիսում տարվա անձրևոտ օրերի ընդհանուր քանակի կրճատումը նպաստում է բույսերի համար գարնան ավելի վաղ գալուստին: Ընդ որում, կլիմայի փոփոխության պատճառով ավելի բարձր ջերմաստիճանները հանգեցնում են նրան, որ վերջին տասնամյակում առաջին տերևները ավելի շուտ են հայտնվում, գրում Է Nature Climate Change-ը։

Այս ուսումնասիրության համահեղինակներից մեկը, Օհայոյի պետական համալսարանի աշխարհագրության պրոֆեսոր Լյու Դեշենը կարծում է, որ իրենց աշխատանքը ցույց է տալիս, որ անձրևոտ օրերի ավելի փոքր քանակությունը կանաչի վաղ առաջացման տեսակետից երկրորդ դերն է խաղում։

«Գիտնականները նախկինում հիմնականում նայում էին, թե ինչպես է ջերմաստիճանն ազդում առաջին տերևների առաջացման վրա, և եթե նրանք ընդհանրապես հաշվի են առել տեղումները, ապա միայն դրանց ընդհանուր քանակը։ Սակայն այստեղ կարևոր է ոչ թե տեղումների ընդհանուր քանակը, այլ այն, թե որքան հաճախ անձրև է գալիս»,-ասում է Լյու Դեշենը։
Արդյունքում կլիմայագետները հաշվարկել են, որ տեղումների հաճախականության նվազումը հանգեցնում է գարնան ավելի վաղ գալուստին, և այդ ժամկետները յուրաքանչյուր տասնամյակում մեկ-երկու օրով տեղաշարժվելու են մինչև 2100 թվականը՝ նախկին կանխատեսումների համեմատությամբ։

«Մենք պետք է ապագայում ավելի վաղ գարուն ակնկալենք այն բանի համեմատ, թե ինչ են մեզ ասում ժամանակակից մոդելները»,-հայտարարել է հետազոտության ևս մեկ համահեղինակ, նույն համալսարանի դոկտորանտ Վան Ծյանը։

Գիտնականներն օգտագործել են ԱՄՆ-ի, Եվրոպայի և Չինաստանի վերաբերյալ տվյալների հավաքածուներ՝ այն ամենի մասին, ինչ գտնվում է 30° C-ից ավելի հյուսիս, ներառյալ ԱՄՆ-ի մեծ մասը: Այս տվյալները ներառում են բուսականության առաջին նշանների հայտնվելու ամենամյա ամսաթվերը։

Օգտագործվել են նաև 1982-2018թթ. արբանյակային լուսանկարներ, որոնցում արձանագրվել է կանաչ բուսականության ի հայտ գալը: Այս բոլոր տվյալները համադրվել են այն տեղեկատվության հետ, թե հետազոտվող տեղամասերում քանի անձրևոտ օր է գրանցվել յուրաքանչյուր ամսվա ընթացքում։

Այս բոլոր տվյալները համադրվել են այն տեղեկատվության հետ, թե հետազոտվող տեղամասերում քանի անձրևոտ օր է գրանցվել յուրաքանչյուր ամիս։ Արդյունքում ստեղծվել է մոդել, որը թույլ է տալիս գնահատել, թե որքան շուտ գարուն կգա ընդհուպ մինչև 2100 թվականը։

Ընթացիկ մոդելներն արդեն ենթադրում են, որ բույսերի համար գարունը մինչև դարի վերջ այդ հյուսիսային տարածքների մեծ մասի համար հինգ-տասը օր շուտ կգա, սակայն այժմ անհրաժեշտ է նաև մեկ կամ երկու օրով փոփոխություն մտցնել յուրաքանչյուր տասնամյակի համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր