Արարատի մարզում բախվել են «Opel»-ներ, «ՎԱԶ 2114», հղի կին է տեղափոխվել հիվանդանոց          «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակում ընդգրկված Վ.Ա.-ն համակարգել է Լոռու բնակիչների հավաքագրումը, գումարների տրամադրումը       Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար ապրիլի 30-ին    

21 փետ 2022 11:03

ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է Մոսկվայի մետրոներում, առեւտրի կենտրոններում հնարավոր հարձակման մասին ու կոչ արել իր քաղաքացիներին` լքել ՌԴ-ն

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն իր պաշտոնական կայքում հրապարակել է ամերիկայի քաղաքացիներին ուղղված նախազգուշացում Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի հասարակական վայրերում, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանի երկայնքով գտնվող տարածքներում ահաբեկչական հարձակումների ենթադրյալ սպառնալիքների մասին։ Լուրը հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ ահաբեկչական հարձակումների վտանգ կա խոշոր քաղաքների՝ այդ թվում՝ Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի առևտրի կենտրոններում, երկաթուղային և մետրոյի կայարաններում, այլ մարդաշատ վայրերում, ինչպես նաև Ուկրաինայի հետ Ռուսաստանի սահմանի երկայնքով գտնվող տարածքներում»,- ասվում է տեքստում։

Սակայն դեսպանատունը չի տրամադրում կոնկրետ հրապարակումների հղումներ, որոնց հիման վրա եզրակացություններ են արվել Ռուսաստանի Դաշնությունում ահաբեկչությունների հնարավորության մասին։

Դիվանագիտական առաքելությունն ամերիկացիներին խորհուրդ է տվել հետևել միջազգային լրատվամիջոցների հրապարակումներին, խուսափել մարդաշատ վայրերից, ընկերներին և ընտանիքի անդամներին տեղեկացնել իրենց անվտանգության մասին, չշփվել անծանոթների հետ, լինել ուշադիր զբոսաշրջային վայրերում, որտեղ այցելում են այցելուներ Արևմուտքից:

Դեսպանատունը նաև խորհուրդ է տվել ամերիկացիներին նախապատրաստել տարհանման պլան, որը չի ներառում ԱՄՆ կառավարության օգնությունը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր