«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

23 փետ 2022 17:28

Բաքուն դժգոհություն է հայտնել Մոսկվային.Ադրբեջանցիներին զայրացրել էր փակագծերում Արևելյան Հայաստանի հիշատակումը

Ադրբեջանի ԱԳՆ–ն իր դժգոհությունն է հայտնել ռուսական կողմին 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրի մասին «խեղաթյուրված» տեղեկատվության առնչությամբ։
Պայմանագրի ստորագրման 194-րդ տարեդարձին ընդառաջ ՌԴ ԱԳՆ–ի պաշտոնական էջերում հրապարակում է տեղադրվել։
Ադրբեջանական կողմին կարող էր զայրացնել այն, որ շուրջ 200 տարի առաջ ստորագրած փաստաթուղթը կնքվել է նույն օրը, ինչ ռուս–ադրբեջանական հռչակագիրը։ Բայց` ոչ, խոսքը մասնավորապես Արևելյան Հայաստան արտահայտության մասին է։

«Ռուսական կայսրությանն անցան Էրիվանի ու Նախիջևանի խանությունները (Արևելյան Հայաստան)։ Իրանի կառավարությունը պարտավորվել էր չխոչընդոտել Հայկական մարզ հայերի տեղափոխմանը...», – ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Ադրբեջանցիներին զայրացրել էր փակագծերում Արևելյան Հայաստանի հիշատակումը։ Բաքվում հայտարարել են, որ «խեղաթյուրված տեղեկատվության ուղղում» են ակնկալում։
«Զարմանալի և ցավալի է, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության սոցիալական ցանցի պաշտոնական էջը խեղաթյուրված տեղեկատվություն է հրապարակել 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրի մասին հենց նույն այն օրը, երբ ընդունվել է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Ադրբեջանական ԱԳՆ-ն նշում է, որ իբր վերոնշյալ համաձայնագրի տեքստում Արևելյան Հայաստան արտահայտությունը որևէ կերպ նշված չէ։

«Իհարկե, այս փաստը քաջ հայտնի է ՌԴ ԱԳՆ-ի պատմական փաստաթղթերի վարչությանը։ Մենք անհրաժեշտ ենք համարում վերացնել խեղաթյուրումը և ակնկալում ենք ՌԴ ԱԳՆ սոցցանցի պաշտոնական էջում նշված կեղծ տեղեկատվության համապատասխան շտկում»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր