ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում          Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել, բայց ողջ է մնացել       Տեսանյութ.Ըստ տեղեկությունների, հակառակորդն ադրբեջանական Մազամ գյուղի կողմից մուտք է գործել Ներքին Ոսկեպար    

23 փետ 2022 15:52

Ադրբեջանցի պատվիրակը Երեւանում փորձել է հեգնել հայ պատգամավորներին, գլուխ գովացել, որ, իբր, այնքան «դուխ» է ունեցել, որ նրանց խոսելու հնարավորություն չի տվել հենց Երեւանում

Երևանում կայացած Եվրանեսթի վեհաժողովի նստաշրջանին մասնակցած ադրբեջանցի պատգամավոր ոմն Թահիր Միրկիշիլի, թերեւս ոգեւորված Հայաստանի ներկայիս իշխանությունների թողտվությունից, ցուցաբերել է բավական ցինիկ վարքագիծ՝ փորձելով հեգնել հայ պատգամավորին։ 

Իր ֆեյսբուքյան էջում սույն անձը տեսանյութ է տեղադրել ու գրել․ «Մի քիչ հումոր՝ Երևանից»։

Ապա՝ գլուխ գովացել, որ, իբր, այնքան «դուխ» է ունեցել, որ հայ պատգամավորին խոսելու հնարավորություն չի տվել հենց Երեւանում, թե, իբր, նա անիմաստ էր խոսում։ Իր այդ քաջնազարական «հերոսությամբ» Միրկիշիլին թերեւս համարել է, որ հայ ժողովրդին նվաստացրել է իր իսկ երկրում։ Որոշ ժամանակ անց բռնապետական երկրի պատվիրակը մեկ այլ տեսանյութ է հրապարակել՝ արված Հայաստանի Հանրապետության հրապարակից՝ կից էլ գրել, որ Երևանով քայլելիս ակամայից հիշում է «Երևանում հայրենիք չի մնացել․ սա ի՞նչ հայրենիք է» երգը։ Ընդ որում՝ այդ երգը գրել է Ջաբար Գարյադըօղլուն՝ Երևանում, հայ մեծահարուստներից մեկի տանը։

Քոչվոր ցեղի ներկայացուցչի հերթական ցինիկ քայլը միայն զավեշտ է առաջացնում, որի պատասխանատուն ինքնասիրություն ու արժանապատվություն չունեցող այսօրվա իշխանավորներն են, որոնք իրենց չարժանապատվությամբ թույլ են տալիս, որ ամեն անարժան հոխորտա մեր ժողովրդի դեմ՝ մեր իսկ հայրենիքում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր