Սպասվում է հորդառատ անձրևներ, կարկուտ, քամու ուժգնացում, օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 այնուհետև կբարձրանա 7-10 աստիճանով          Տեսանյութ.Մեզ ասում են ինչո՞ւ են այս անհայրենիքները դեռ իշխանության, մեզ էլ ասում են ձեր հոր հայրը թnւրք է, անունն էլ են տալիս       Որոնք են համաստեղության նշաններին համապատասխան զարդերը    

22 փետ 2022 18:10

Ադրբեջանցի պատգամավորը չի ուզում անդրադառնալ 4000 ադրբեջանցիների ճակատագրերի «խեղմանը, բայց և ուրախ է հայկական կողմի դրական ազդակների համար

Երևան ժամանած ադրբեջանցի պատգամավոր Սոլթան Մամեդովը վստահ է, որ իրենց այցը Հայաստան լավ նշան է երկու երկրների հարաբերությունների հաստատման հարցում։ Մամեդովը նման կարծիք հայտնեց «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ։
Հայտնել էինք, որ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստին Երևան են ժամանել ադրբեջանցի պատգամավորներ Թահիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովը:
Մամեդովը շնորհակալություն հայտնեց Հայաստանին ջերմ ընդունելության համար։ Նա նշեց նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման համար շատ կարևոր է Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցելը, ինչպես նաև երկու երկրների երկխոսությունները
«Ինչ վերաբերվում է ձերբակալվածներին և մշակութային ժառանգության հարցերին, ապա ուզում եմ ասել, որ բոլոր ռազմագերիներն ու ձերբակալվածները պատերազմից հետո վերադարձվել են Հայաստանին։ Հիմա քննարկում է գնում միջազգային իրավունքի և ժամկետների շրջանում այն մարդկանց վերաբերյալ, որոնք ձերբակալվել են պատերազմից հետո»,–ասաց Մամեդովը` հավելելով, որ չեն ուզում անդրադառնալ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ 4000 ադրբեջանցիների ճակատագրերի «խեղմանը»։

Անդրադառնալով սահմանազատման և սահմանագծման հարցին` Մամեդովը նշեց, թե քանի որ 2 երկրների միջև կոնֆլիկտը լուծվել է, Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել սահմանազատման հարցերով զբաղվել։ Նա նշեց, որ ուրախ է` հայկական կողմից այս առումով ստացած դրական ազդակների համար։ Բացի այդ, ադրբեջանցի պատգամավորը նշեց նաև, որ տարածաշրջանի կայունացման հարցում պետք է նպաստի ԵԱՀԿ Մինսկի խումբը։
Ադրբեջանցի մեկ այլ պատգամավոր` Թահիր Միրկիշիլին էլ իր հերթին նշեց, որ տարածաշրջանի երկրները պետք է հարգեն հարևան երկրների տարածքային ամբողջականությունը, հարգեն ժողովուրդների իրավունքները։
Նրա խոսքով` պետք է այնպես արվի, որ ապագայում կոնֆլիկտներ չլինեն։ «Պատերազմների հետևանքով մենք հազարավոր մարդկային կորուստներ ունեցանք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի կողմից։ Մենք ռևաշիստական ձգտումներ չունենք և ուժի կիրառում չենք ուզում ապագայում։ Այդ ամենն արդեն անցյալ է, և հիմա պետք է խոսենք ապագայի մասին։ Խաղաղության համաձայնագիրը, օրինակ, լավ շանս կյլիներ ապագա հարաբերությունների ձևավորման հարցում»,–ասաց Միրկիշիլին։
Նա հավելեց, որ ԵՄ շրջանակում, ինչպես նաև «3+3» ֆորմատի շրջանակներում երկու երկրների համագործակցության լավ հնարավորություններ կան։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր