Բացի դատարկ խորհուրդներից, ոչինչ, ՆԱՏՕ-ն պետք է ավելի վճռական գործեր

«Արևմուտքը, ԵՄ երկրները և ՆԱՏՕ-ն չկարողացան վճռականություն դրսևորել Ուկրաինայի նկատմամբ։ Նրանք բոլորը նրան խորհուրդներ են տալիս: Ուկրաինայի նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքը չի կարող համարվել ո՛չ բարեկամություն, ո՛չ համերաշխություն», – ուրբաթ օրը Ստամբուլում լրագրողներին ասել է նախագահը: Ելույթը հեռարձակել է NTV հեռուստաալիքը։
Էրդողանը նշել է, որ «խորհուրդները չեն կարող ազդել իրավիճակի վրա»։ «Մենք խոսում ենք գործընկերների հետ, հարցնում ենք, թե Եվրոպան ինչ է արել, անում կամ կանի։ Բացի դատարկ խորհուրդներից, ոչինչ: Այդ կերպ ոչինչ հնարավոր չէ փոխել: Այսօր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում մենք կքննարկենք, թե ինչ կարելի է անել»,- ասաց նա:
Թուրքիայի ղեկավարը հույս է հայտնել, որ դաշինքի գագաթնաժողովից հետո կոնկրետ որոշումներ կընդունվեն։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի առավոտյան հայտարարել է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների դիմումի, որոշում է կայացրել հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին: Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ Մոսկվայի պլանների մեջ չի մտնում Ուկրաինական տարածքների օկուպացիան: