Փետրվարի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»       Խոշոր հարկատուների վճարած հարկերի մոտ կեսն ապահովում է 50 ընկերություն. «Փաստ»    

01 մար 2022 18:00

Փլատակների տակից շարունակում են դիակներ դուրս բերել.Ռուսական զորքերը հարվածել են զորամասին. 70 ուկրաինացի զինվոր է զոհվել

Ուկրաինայի Սումի շրջանի հարավում գտնվող Ախտիրկայի շրջկենտրոնում՝ Ռուսաստանի սահմանի մոտ, 70 ուկրաինացի զինծառայող է զոհվել զորամասի վրա հրետանային հարվածի հետևանքով։ Այս մասին գրել է շրջանի նահանգապետ Դմիտրի Ժիվիցկին։

«Երեկ հակառակորդի հրետանին հարվածել է զորամասին։ Փլատակների տակից շարունակում են դիակներ դուրս բերել։ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, կամավորներն են աշխատում։ Շատ մահացածներ կան։ Այժմ գերեզմանոցում տեղ են պատրաստում ուկրաինացի 70 զոհված զինվորների համար»,– ասել է նա։ 

Միաժամանակ Ժիվիցկին ընդգծել է, որ հակառակորդի կողմից նույնպես մեծ կորուստներ են եղել։ «Քաղաքի շրջակայքում ռուսների դիակները շատ են եղել, հավաքում ենք, Կարմիր խաչի աշխատակիցները տանում են տուն»,- ասել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր