Մարտի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին կհուղարկավորեն իր հայրենի Մաշհադ քաղաքում       Ինչու՞ Փաշինյանը չցավակցեց Իրանին իր հոգևոր առաջնորդի սպանությունից անմիջապես հետո, այլ արեց դա երեք օր ուշացումով    

02 մար 2022 15:25

Ռուսաստանը թույլ չի տա Ուկրաինային միջուկային զենք ձեռք բերել. Ռուսաստանը շատ բարեկամներ ունի, անհնար է մեկուսացնել նրան

Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունն ուղղված է Ուկրաինան զինաթափելուն։ Մոսկվան Կիեւին թույլ չի տա միջուկային զենք ձեռք բերել. Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում։ 

«Ուկրաինայում, այդ թվում՝ Կիեւում, ռազմական գործողությունն ուղղված է Ուկրաինան զինաթափելուն։ Ռուսաստանը թույլ չի տա Ուկրաինային միջուկային զենք ձեռք բերել»,- Լավրովի խոսքը մեջբերում է հեռուստաալիքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ռուսաստանը երբեք մեկուսացման մեջ չի մնա, քանի որ շատ բարեկամներ ունի։ Այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Aljazeera հեռուստաալիքի հարցազրույցում, որի մի հատված չորեքշաբթի հրապարակվել է հեռուստաալիքի Twitter-ում։

«Ռուսաստանը շատ բարեկամներ ունի, եւ անհնար է մեկուսացնել նրան»,- հեռուստաալիքը մեջբերել է Ռուսաստանի ԱԳ ղեկավարի խոսքերը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ էր իր դեմ պատժամիջոցներ մտցնելուն, բայց զարմացել է, որ այդ միջոցները վերաբերել են մարզիկներին եւ ԶԼՄ-ների աշխատակիցներին. «Մենք պատրաստ էինք պատժամիջոցներին, բայց չէինք սպասում, որ դրանք կվերաբերեն մարզիկներին, մտավորականության ներկայացուցիչներին, դերասաններին, ԶԼՄ-ների աշխատակիցներին։

Արեւմուտքի երկրները հրաժարվել են Ռուսաստանի հետ քննարկել եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության ձեւավորման հարցը, ասել է նախարարը. «Արեւմուտքը հրաժարվել է փոխգործակցել մեզ հետ եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության ձեւավորման հարցում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր