Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

03 մար 2022 12:52

Այսուհետ գազի գնի բարձրացում չի երեւալու բաժանորդի վրա

«Վերջին 8 տարիների ընթացքում, քանի որ կուտակվել էին բազմաթիվ խնդիրներ «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ, այդ կալորիայի ճշտման խնդիրները հետաձգվել էին»,-կառավարության նսիտում հայտնեց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ պարզաբանելով գազի գնի բարձրացման համատեքստում կալորիայի հաշվարկման և գազի սպառման տրամաբանությունը:

Նրա խոսքով՝ եթե գազի ջերմատվությունը լինելու է բարձր, քաղաքացիներն ուղղակի քիչ են սպառելու, դրա հետ կապված գնի համարժեք բարձրացումն էլ չի երևալու ոչ մի բաժանորդի վրա:

«Նույնն էլ հակառակը՝ եթե ավելի ցածր լինի, ավելի՝ շատ ենք սպառելու, գինն էլ, համապատասխանաբար, նվազեցվելու է»,-նկատեց Բաղրամյանը:

Նիկոլ Փաշինյանն էլ տեղեկացրեց, որ տեղի է ունեցել կալորիականության հաշվարկ գազի գնի մեջ և նախորդ տարվանից ՀՀ մատակարարվող գազի կալորիականությունը ավելացել է և ՀՀ-ում նախորդ մեկ տարվա ընթացքում սպառված նույն խորանարդ մետր գազի դիմաց ավելի մեծ կալորիա է ստացվել:

Տեղեկացնելով, որ Եվրոպայում 1000 խմ գազի գինը հասել է 2400 դոլարի՝ Փաշինյանն ասաց . «Մենք միջոցներ ենք ձեռնարկել ՀՀ գազի գինը 1000 խմ-ի համար 165 դոլար պահպանելու համար: Այստեղ պարզապես ավելացել է կալորիականության գործակից, որը շուրջ 100 հազար անապահով ընտանիքների համար չի հաշվարկվում: Դրան գումարած՝ մենք նաև որոշակի փոխհատուցում ենք տալիս մեր սահմանամերձ գյուղերի բնակիչներին: Կարևոր է, որ տեղի ունեցածը ճիշտ համատեքստում ներկայացվի, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան ճիշտ գնահատել՝ ինչ է տեղի ունենում»:

Գործադիրը նիստի 30 րոպեն նվիրեց հասարակությանը բացատրելուն, որ նույն ծավալի գազի սպատման դեպքում գազի գինը չի բարձրանա, բայց միևնույն ժամանակ նշում էին, որ այն  կբարձրանա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր