Լուսինե Կիրակոսյանին,Գուժ Մանուկյանին ազատում են աշխատանքից, մինչդեռ Մոսկվայում 104 տարեկան դերասանը բեմի վրա մեռավ, մարդիկ պաշտում էին          Իսկ ապագա «պայթյունից» կարող են հրդեհվել ՀՀ-ն, Ադրբեջանը, Թուրքիան, նույնիսկ Իրանը.ՀՀ-ում ցույցերը «Անդրկովկասում ապագա պայթյունի» առաջին զանգն է       Ռուսաստանն աշխարհում առաջատարն է ատոմային էներգիայի զարգացման մեջ    

05 մար 2022 12:26

Եվրոպայի համար մռայլ ժամանակներ են գալիս․ Մերձավոր Արևելքի բոլոր երկրներից միայն Թուրքիան է «խորացած» հետևում ուկրաինական իրադարձությունների ընթացքին

iarex.ru-ն «Էրդողանը փոփոխություններ է նախապատրաստում Թուրքիայի արտաքին քաղաքականությունում» վերնագրով հոդվածում գրում է, թե զգացվում է, որ Մերձավոր Արևելքի բոլոր երկրներից միայն Թուրքիան է «խորացած» հետևում ուկրաինական իրադարձությունների ընթացքին։ Եվ պատահական չէ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ձգտում է ազդել գործընթացների վրա՝ ցանկություն հայտնելով ակտիվորեն մասնակցել իրավիճակի կարգավորմանը։ Եվ դա ոչ միայն այն պատճառով է, որ վերջին տասնամյակում Թուրքիան դարձել է Ուկրաինայի գլխավոր գործընկերներից մեկը։ Ինչպես Raseef22-ին տված հարցազրույցում ասել է թուրք քաղաքագետ Ֆիրաս Ռիդվանօղլուն, Անկարայում ուկրաինական ճգնաժամը որակվում է ոչ թե որպես «տարածաշրջանային բախում Մոսկվայի և Կիևի միջև», այլ որպես «աշխարհաքաղաքական հակամարտություն Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև, որի ցանկացած արդյունք ուղղակիորեն ազդում է Թուրքիայի ազգային շահերի վրա»։ Եթե ամերիկացիներն են հաղթում, ապա նրանք մեծացնում են իրենց ազդեցությունը Սև ծովի ավազանում և Թուրքիայի վրա, ինչը ցանկալի չէ Էրդողանի համար։


Եթե հաղթում է Ռուսաստանը, ապա արդեն նա է ուժեղացնում իր ազդեցությունը Սև ծովում, իսկ Ուկրաինան դադարում է Էրդողանի համար հարմար բուֆերային պետություն լինել, ինչը նրան զրկում է Մոսկվայի և Կիևի միջև հավասարակշռություն պահպանելու հնարավորությունից։ Թուրքական «Մարմարա» համալսարանի պրոֆեսոր Իլ յաս Քեմալօղլուն թուրքական կառավարական «Անադոլու» գործակալության մեկնաբանության մեջ գրել է, որ իրավիճակն ավելի է սրվում այն պատճառով, որ «այս վիճակում պարտվողը Եվրամիությունն է, որը չի կարողացել մշակել հետխորհրդային պետությունների ինտեգրման արդյունավետ սցենար»։ ԵՄ կախվածությունը Վաշինգտոնից պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում կաճի։ Կանխելով «Հյուսիսային հոսք 2» գազատարի գործարկումը՝ ամերիկացիները ոչ միայն կմաքրեն իրենց գազի շուկան, այլ նաև ամբողջությամբ իրեն կենթարկեն ԵՄին։ Այդ իսկ պատճառով Bloomberg-ը Ուկրաինայում հատուկ գործողության սկիզբն անվանում է «մռայլ օր» Եվրոպայի համար և «Կայենի կնիք»։


Նախկինում ԵՄ-ն Թուրքիայի արտաքին գործողությունները դիտարկում էր որպես Արևել յան Միջերկրական ծովում, Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում իր դիրքերը թուլացնելու ցանկություն։ Հիմա դժվար թե նման կարծիքի մեջ ինչ-որ բան փոխվի։ Մի կողմից ԵՄ երկրների, մյուս կողմից Թուրքիայի դիրքորոշումների տարբերությունները լուրջ փորձություն են մնալու նաև ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցության համար։ Ինչ վերաբերում է այլ ոլորտներին, ապա Քեմալօղլուն կանխատեսում է «մոտ ապագայում Մոսկվայի ազդեցության ուժեղացում Կենտրոնական Ասիայում և Կովկասում, Բելառուսի հետ միութենական պետության գաղափարի ակտիվ առաջմղում և ԵԱՏՄ անդամության ավելացում»։


Դրանից ենթադրվում է, որ մոտ ապագայում պետք է սպասել մեծ փոփոխությունների Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ։ Բայց ինչպիսի՞: Ուկրաինական ճգնաժամի ել քի հետ անմիջականորեն կապված երկու տարբերակ կա: Ըստ AlMonitor հրատարակության, եթե այնտեղ իրավիճակը զարգանա հօգուտ հավաքական Արևմուտքի, ապա Էրդողանը հայտարարությունների մակարդակով կուժեղացնի Ռուսաստանի քաղաքականության քննադատությունը, բայց կձգտի հնարավորինս պահպանել նրա հետ առևտրատնտեսական և էներգետիկ համագործակցությունը։ Եթե կշեռքի նժարը թեքվի դեպի Ռուսաստան, ապա, ըստ War on the Rocks արևմտյան պորտալի վարկածի, Թուրքիան «կհեռանա ՆԱՏՕ-ից ուկրաինական իրադարձությունների ժամանակ Բրյուսելի ցուցաբերած անվճռականության պատրվակով»։ Անկարան երկար ժամանակ է, ինչ դժգոհում է դաշինքում իր «կրտսեր գործընկերոջ» կարգավիճակից։


Իրադարձությունների նման ընթացքով, ըստ հրապարակման, «կարելի կլինի ասել, որ աշխարհաքաղաքականության մեջ նոր դարաշրջան է գալիս»։ Ինչ վերաբերում է Անդրկովկասյան և Կենտրոնական Ասիայի ուղղություններին, ապա Թուրքիան կարող է արձագանքել Ռուսաստանի կողմից առաջադրվող նոր ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր կնքելու առաջարկին, ինչպիսին էր վերջերս Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված «Դաշնակից համագործակցության մասին հռչակագիրը»: Ի դեպ, ուկրաինական ճգնաժամի զարգացման և այդ իրադարձություններին թուրքական գործոնի մասնակցության ֆոնին Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքներն այժմ նոր լույսի ներքո են դիտվում։ Այդ հանգամանքն արդեն նկատել են ամերիկացի որոշ դիտորդներ, որոնք մատնանշել են, որ «Ղարաբաղյան պատերազմից հետո սկսվել է Թուրքիայի աշխարհաքաղաքական վերակողմնորոշման գործընթացը Արևմուտքից դեպի Արևելք և, մասնավորապես, դեպի Ռուսաստան»։




Մոսկվայի և Անկարայի աշխարհաքաղաքական մերձեցումը չի սահմանափակվել քաղաքական հայտարարություններով և հաստատվել է թուրքական 3+3 նախաձեռնության համատեղ հաստատմամբ (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Վրաստան և Հայաստան): Ըստ էության, դա փորձ է՝ ստեղծել անդրկովկասյան և հարևան պետությունների համատեղ կազմակերպություն, որը կապահովի տարածաշրջանային անվտանգությունը առանց որևէ արտաքին խաղացողի մասնակցության։ Նման նախաձեռնություն առաջ քաշելու անհրաժեշտությունը վաղուց էր հասունացել, քանի որ և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան տարածաշրջանի երկրների հետ երկկողմ հարաբերությունների ցանց ունեն, սակայն չեն կարող պարծենալ այդ հարթակում ունեցած ինտեգրված համակարգով։ Ռուսթուրքական մերձեցման առաջատար գործոններից է, անկասկած, երկու երկրների արտաքին քաղաքական նպատակների և ուղենիշների ընդհանրությունը կովկասյան ուղղությամբ։ Ի դեպ, երկու երկրների արտաքին քաղաքական շահերի համընկնում կարելի է նկատել նաև Սև ծովում։ Այնպես որ, ուկրաինական ճգնաժամի զարգացմանը զուգահեռ տեղի են ունենում էական աշխարհաքաղաքական փոփոխություններ։


Մոսկվան սկսել է ակտիվ գործունեություն, իսկ Անկարան արտաքին քաղաքական նոր որոշումներ է պատրաստում։ Հնարավոր է, որ մոտ ապագայում ի հայտ գա ռուս-թուրքական ընդհանուր աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիա, որն այլ կերպ կորոշի իրադարձությունների ընթացքը մի հսկայական տարածքում։


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր