Հունվարի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Այսօրվանից սկսվում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու առաջին շաբաթապահքը՝ Առաջավորաց պահքը, որն է խորհուրդը       Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին հունվարի 26-ից փետրվարի 1-ն ընկած շաբաթվա ընթացքում    

08 մար 2022 10:17

Զելենսկին մարտի է նետում խաղաղապահներին.հետ է կանչում ուկրաինացի խաղաղապահներին ամբողջ աշխարհից

Ուկրաինայի Գերագույն ռադան հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշել է ամբողջ աշխարհից հետ կանչել ուկրաինացի խաղաղապահներին ՝ Ռուսաստանի զինված ուժերի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար։

«Զելենսկին որոշել է հետ կանչել ուկրաինացի խաղաղապահներին ամբողջ աշխարհից` ռուսական ագրեսիան հետ մղելու նպատակով ուկրաինական բանակն ուժեղացնելու համար»,- հաղորդում է Ռադայի Telegram ալիքը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պյոտր Իլյիչևը չէր բացառել ՄԱԿ-ի խաղաղապահներին Ուկրաինայի սահմանին տեղակայելու հնարավորությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր