Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

08 մար 2022 18:08

Ուկրաինայից փախուստի փորձի ժամանակ ձերբակալվել են նաև Սոֆյա Ռոտարուի որդուն և թոռանը

Ուկրաինայի իրավապահ մարմինները ձերբակալել են 9 հոգուց բաղկացած տղամարդկանց խումբ՝ երկիրը լքելու փորձի ժամանակ։

Ինչպես հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները, խմբում եղել են երգչուհի Սոֆյա Ռոտարուի որդին և թոռը։ Նշվում է, որ Ռուսլան ու Անատոլի Եվդոկիմենկոներն այդ խմբի հետ ցանկացել են տեղափոխվել Մոլդովա՝ զորակոչից խուսափելու նպատակով. նրանց ձերբակալել են մարտի 7-ին:

Ուկրաինայում ներկայումս համընդհանուր մոբիլիզացիա է հայտարարվել, մինչև 60 տարեկան տղամարդկանց արգելված է երկրից հեռանալ:

Զորահավաքային զորակոչից խուսափելու համար, համաձայն Ուկրաինայի քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածի, 2-5 տարի ազատազրկում է սպառնում: Իսկ Ուկրաինայի սահմաններն ապօրինի հատելու համար նախատեսված է մինչև 3 տարի ազատազրկում։ Նույն գործողությունները կրկին կատարելու կամ խմբում դրանք կատարելու դեպքում ՝ 3-5 տարի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր