Ապրիլի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Պատերազմի ավարտից հետո Հորմուզի նեղուցով անցումն իրականացվելու է իրանական նորմերի պահպանմամբ       Երկրաշարժ է գրանցվել Կարս քաղաքից ոչ հեռու, զգացվել է նաև Շիրակի մարզում    

08 մար 2022 15:39

Տասներեք օր մենք միայն խոստումներ ենք լսում.Կիևը «ծնկաչոք ոչինչ չի մուրա» Բրյուսելից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ արևմտյան երկրները պատասխանատու են Ուկրաինայում մահվան դեպքերի համար, որոնք, ըստ նրա, հրաժարվում են փակել երկինքը և ինքնաթիռներ տրամադրել։

«Տասներեք օր է, ինչ մենք լսում ենք միայն խոստումներ: Տասներեք օր է՝ մեզ ասում են, որ օգնությունը մոտ է երկնքում, կլինեն ինքնաթիռներ, դրանք կհանձնվեն մեզ», – ասել է Զելենսկին տեսաուղերձում:

Նրա խոսքով, Ուկրաինայում մարդկանց մահվան մեղքը Ռուսաստանինն է, իսկ պատասխանատվությունը, այդ թվում՝ արևմտյան երկրներինը։

«Դրա պատասխանատվությունը նաև նրանց վրա է, ովքեր չեն կարողացել որոշում կայացնել տասներեք օր, ինչ-որ տեղ Արևմուտքում, ինչ-որ տեղ գրասենյակներում, ակնհայտորեն անհրաժեշտ որոշում»,- ընդգծել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ արեւմտյան առաջնորդները կարող են ապահովել Ուկրաինայի երկինքը ավիահարվածներից եւ օգնել վերացնել շրջափակումը, սակայն չեն անում։

Վլադիմիր Զելենսկին ամերիկյան ABC հեռուստաալիքի եթերում նաև ասել է, որ ինքը «սառել է» ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում։

«Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ես վաղուց կորցրել էի հետաքրքրությունն այս հարցի նկատմամբ, երբ մենք հասկացանք, որ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ ընդունել Ուկրաինային, դաշինքը վախենում է հակասություններից և Ռուսաստանի հետ առճակատումից», – ասել է պետության ղեկավարը։

Նա նաև ընդգծել է, որ Կիևը «ծնկաչոք ոչինչ չի մուրա» Բրյուսելից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր