Տեսանյութ.Էլի ինչ-որ բաներ կհանձնվեն, կառավարության նիստում թեթև անոնս լսեցինք. Սերժ Սարգսյան

Անդրադառնալով Ներքին Հանդում տեղի ունեցած իրադարձություններին Սերժ Սարգսյանը նշել է, որ պատասխանատվությունը սեփական զինվորի վրա գցելը տրամաբանական շարունակությունն է այն գործողությունների, որի մենք ականատես էինք լինում։
«Եթե հիշում եք՝ շաբաթներ առաջ ասում էի, որ եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի՝ դա լինելու է կրկնակի կապիտուլիացիա։ Ինչպես տեսնում ենք, այս ընթացքում Ադրբեջանի խոսույթը նոր որակներ է ձեռք բերել և այդ խոսույթը ձեռք է բերել հրահանգների, ցուցումների տեսք։
Ես չեմ բացառում, որ Ներքին Հանդի իրադարձությունները ունենան կրկնություններ՝ սահմանի այլ հատվածներում։ Երեկ մենք թեթև անոնս լսեցինք կառավարության նիստում։ Այդ ամենի արդյունքում էլի ինչ -որ բաներ կհանձնվեն, և այսպես շարունակ, մինչև այստեղ հավաքված բոլորը, այդ թվում՝ լրագրողները, մեր քաղաքական դաշտը, ժողովուրդը, գոնե այն հատվածը, որ անտարբեր չէ երկրի ապագային հադեպ՝ այս իշխանության ուղարկեն տուն»,- նշել է Սերժ Սարգսյանը։